Facebook   Twitter
 
Դանակահարել է գազալցակայանի մեխանիկին ու փախել. տուժողն ի վիճակի չէ խոսել

Դանակահարել է գազալցակայանի մեխանիկին ու փախել. տուժողն ի վիճակի չէ խոսել

12 Հուլիսի 2018 - 15:18
Հուլիսի 11-ին` ժամը 07.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմանբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակից է։

Պարզվել է նաեւ, որ հուլիսի 11-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը մոտեցել է գազալցակայանի աշխատակիցներին, կենցաղային հարցերի շուրջ վիճել նրանց հետ, որի ընթացքում մոտը եղած դանակով հարվածել է գազալցակայանի մեխանիկին՝ պատճառել վերոնշյալ վնասվածքները, ու դիմել փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դանակահարողը երեւանցի, 29-ամյա Անդրանիկ Հ.-ն է, որը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Ըստ բժշկի տեղեկանքի, տուժողը ի վիճակի չի եղել կատարվածի վերաբերյալ հաղորդում տալու։

Անդրանիկ Հ.-ն ձերբակալվել է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Վաղարշապատի քննչական բաժին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երիտասարդը վազել է դեպի ինքնաթիռը և փորձել բռնել շասիից․ նոր մանրամասներ (Տեսանյութ)
21 Նոյեմբերի 2018 - 18:34
Հայտնի է դարձել «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռի հարվածի հետևանքով ՀՀ քաղաքացի 25-ամյա Ալբերտ Եփրեմյանի մահվան դեպքի մանրամասները: Այս մասին գրում է Vesti.ru-ն։
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 22-ին
21 Նոյեմբերի 2018 - 18:24
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 08:00-17:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:
ԵՄ-ն հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրերին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար
21 Նոյեմբերի 2018 - 18:21
Եվրոպական միությունը հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրերին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար: Ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից:
Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպում
21 Նոյեմբերի 2018 - 18:15
Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար
Արմեն Սարգսյանը ԹՈՒՄՈ կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը
21 Նոյեմբերի 2018 - 18:13
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը:
ՎիվաՍել-ՄՏՍ. 3 ավտոմեքենա և 15 սմարթֆոն: Իրականացված խաղարկության արդյունքում, հաջողակ է դարձել 18 գնորդ
21 Նոյեմբերի 2018 - 18:07
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 18 հոգու համար, շահավետ գնումը դարձել է նաև խաղարկությամբ հաղթելու առիթ:
ԱԽ քարտուղարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը
21 Նոյեմբերի 2018 - 17:57
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը:
Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստը հետաձգվեց
21 Նոյեմբերի 2018 - 17:49
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
ԿԸՀ մամուլի հաղորդագրությունը
21 Նոյեմբերի 2018 - 17:42
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև քվեարկության ընթացքը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ կարող են ներկայացվել մինչև նոյեմբերի 24-ը` ժամը 18.00-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14081
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԿԸՀ մամուլի հաղորդագրությունը
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
Տնտեսություն, Հասարակություն