Facebook   Twitter
 
Աշոցքի սոցծառայության տեսուչները նպաստ տրամադրելու համար քաղաքացիներից գումար են պահանջել. հարուցվել է քրգործ

Աշոցքի սոցծառայության տեսուչները նպաստ տրամադրելու համար քաղաքացիներից գումար են պահանջել. հարուցվել է քրգործ

12 Հուլիսի 2018 - 15:30
Աշոցքի «Սոցիալական ծառայության» 2 տեսուչներ կասկածվում են 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից պահանջել եւ ստացել են գումարներ։
Շիրակի դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաեւ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նրանց փոխանցմամբ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում» ընդգրկելու եւ ընտանեկան նպաստ տրամադրելու համար Աշոցք գյուղի մի բնակչից պահանջել է ապօրինի վարձատրություն` երեք ամսվա համար նախատեսված նպաստի գումարը, եւ 2017թ. մայիս, հունիս, հուլիս ամիսների դիմաց ստացել ընդհանուրը՝ 141 հազար դրամ եւ իր լիազորությունների շրջանակում աջակցել վերջինին:

Նույն եղանակով նշված համակարգում ընդգրկվելու եւ ընտանեկան նպաստ ստանալու նպատակով նույն տեսուչը եւ գործակալության առաջատար մասնագետն իրենց լիազորությունների շրջանակում աջակցել են Աշոցք գյուղի թվով 9 բնակիչների՝ նրանցից պահանջելով եւ ստանալով տարբեր չափերի ապօրինի վարձատրություն:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը՝ վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կամ անգործություն կատարելու համար) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- հայտնեցին դատախազությունից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել են բազմաթիվ բողոքներ
19 Հուլիսի 2018 - 15:10
Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։
Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին.ՀՔԾ պետ
19 Հուլիսի 2018 - 15:05
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մարտի 1-ի գործով հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին:
2017-ի համար արձանագրված մոտ 5 մլրդ դրամի խախտումից վերականգնվել է 1,1 մլրդ-ը. Փաշինյանը հարցրեց՝ «Բա մնացա՞ծը»
19 Հուլիսի 2018 - 15:00
ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, իր նիստում հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը:
Ինքնասպանություն Կոտայքի մարզում. 61-ամյա տղամարդը Նոր Հաճնի կարմջից իրեն ցած է նետել
19 Հուլիսի 2018 - 14:56
Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի տղամարդ իրեն ցած է նետել։
Կառավարությունը ՊԵԿ-ին լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ կհատկացնի
19 Հուլիսի 2018 - 14:48
Կառավարությունը պետական բյուջեից Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար:
«ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս». Արթուր Գրիգորյան
19 Հուլիսի 2018 - 14:45
ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ում` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայություններն անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
Արայիկ Հարությունյանը՝ Կարեն Պետրոսյանին ՀՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին
19 Հուլիսի 2018 - 14:40
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ձեռնպահ մնաց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանին Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որևէ մեկնաբանությունից։
Կառավարության հաստատած ծրագրին փոխվարչապետը լավատեսորեն չի վերաբերվում
19 Հուլիսի 2018 - 14:34
Կառավարությունը հուլիսի 19-ին, հաստատեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13964
 
Լրահոս`