Facebook   Twitter
 
Իսրայելը դեմ չի լինի Ասադին, եթե իրանական զորքերը դուրս գան Սիրիայից. Նեթանյահուն՝ Պուտինին

Իսրայելը դեմ չի լինի Ասադին, եթե իրանական զորքերը դուրս գան Սիրիայից. Նեթանյահուն՝ Պուտինին

12 Հուլիսի 2018 - 16:40
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չորեքշաբթի Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Իսրայելը դեմ չի լինի, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մնա իշխանության, եթե իրանական զորքը դուրս գա Սիրիայից:
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, որը չի ցանկացել հայտնել անունը:

«Մենք քայլեր չենք ձեռնարկի Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ, իսկ Դուք դուրս հանեք իրանցիներին»,- գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Նեթանյահուն:

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Նեթանյահուն հերթական անգամ ներկայացրել է Սիրիայում իրավիճակի վերաբերյալ իսրայելական կողմի դիրքորոշումը:

Իրանի Իսլամական Հանրապետության զինվորականները մեծացնում են իրենց ազդեցությունը Սիրիայում, ինչը, Նեթանյահուի կարծիքով, սպառնում է Իսրայելի անվտանգությանը, գրում է gazeta.ru-ն։ Թել Ավիվի առանձնահատուկ մտահոգությունն է առաջացնում երկու երկրների սահմանին իրավիճակը, որտեղ կարող են հայտնվել իրանական հատուկ ծառայությունները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել
23 Սեպտեմբերի 2018 - 00:05
Տանզանիայի Վիկտորիա լճում խորտակված ուղևորատար լաստանավի նավամբարում աղետից երկու օր անց փրկարարները ողջ մնացած տղամարդու են հայտնաբերել:
Դավթաշենի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
23 Սեպտեմբերի 2018 - 00:01
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համատեղ մի շարք միջոցառումներին մասնակցելուց
23 Սեպտեմբերի 2018 - 00:00
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համատեղ մի շարք միջոցառումներին մասնակցելուց Ռուսաստանի հետ համագործակցության համար Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով:
ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ
22 Սեպտեմբերի 2018 - 23:49
Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Վանեցյանն անձնական միջոցներ չունի, որոնք կարող է ներդնել հայկական ֆուտբոլում
22 Սեպտեմբերի 2018 - 23:45
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որոնք կարող է ներդնել հայկական ֆուտբոլում:
Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև
22 Սեպտեմբերի 2018 - 23:38
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը շաբաթ օրն այցով Վիլնյուս է ժամանել, լիտվացի ժողովրդի համար ելույթով հանդես է եկել նախագահական պալատի մոտակա հրապարակում:
Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին
22 Սեպտեմբերի 2018 - 23:32
Հայտնի է դարձել Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի անունը: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի որոշմամբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Մարմաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հայկ Հարությունյանը:
Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր
22 Սեպտեմբերի 2018 - 23:23
Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր:
Սելենա Գոմեսին «բռնացրել են» խորհրդավոր անծանոթի հետ նախաճաշելիս
22 Սեպտեմբերի 2018 - 23:14
Սելենա Գոմեսին տեսել են խորհրդավոր անծանոթի հետ: Նրանք սկզբում միասին շոփինգի են գնացել, այնուհետեւ նախաճաշել են սրճարաններից մեկում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16900
 
Լրահոս`