Facebook   Twitter
 
Փաստաբանը միջնորդեց Կարո Եղնուկյանի մասով գործն առանձնացնել «Սասնա ծռերի» գործից

Փաստաբանը միջնորդեց Կարո Եղնուկյանի մասով գործն առանձնացնել «Սասնա ծռերի» գործից

12 Հուլիսի 2018 - 17:27
«Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց առանձնացնել Եղնուկյանի մասը խմբի 11 անդամների գործից:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հուլիսի 12-ին տեղի ունեցած նիստին, Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ պետք է դադարեցվի Կարո Եղնուկյանի նկատմամբ հետապնդումը:

Պաշտպանը նշեց, որ մեղադրանքի հիմքում մի քանի հեռախոսազանգեր են, եթե գործն առանձնացվի, ապա մի քանի նիստի ընթացքում կկարողանան լսել այն հեռախոսազանգերի վերծանումները եւ շատ արագ դատաքննությունը կազատվի:

Տիգրան Հայրապետյանն ասաց, քանի որ Կարո Եղնուկյանը գրավի կիրառմամբ է գտնվում ազատության մեջ, չի կարող լքել երկիրը, այնինչ Եղնուկյանի 83-ամյա մայրը ԱՄՆ-ում է, սրտի վիրահատության պատճառով չի կարողանում Հայաստան գալ եւ 2016 թվականից հետո որդուն չի տեսել, ուստի սա եւս պատճառ է, որպեսզի Եղնուկյանի գործն առանձնացվի:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ կարո Եղնուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր չկան: Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին տեսակցելու եւ տնտեսական գործունեություն ապահովելու մասին, ապա պետք է այս ամենը հաստաող փաստաթղթեր լինեն: Նրա կարծիքով՝ միջնորդության քննությունը պետք է հետաձգվի:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց գործից մաս անջատելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգել մինչեւ ապացույցների հետազոտությունը, ընտանիքին տեսակցելու եւ աշխատելու հետ կապված Կարո Եղնուկյանին խնդրեց փաստթղթեր ներկայացնել դատարանին:

Միջնորդությունը կքննարկվի ապացույցների հետազոտությունից առաջ:

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանի համար շտապօգնության մեքենա հրավիրվեց դատարան։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող գործով «Սասնա ծռեր»-ի 11 անդամներն էլ գտնվում են ազատության մեջ, նրանց խափանման միջոցը փոխվել է:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի մասով առանձնացված գործը:
 
Նմանատիպ նորություններ
Դավթաշենի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
23 Սեպտեմբերի 2018 - 00:01
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ
22 Սեպտեմբերի 2018 - 23:49
Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Վանեցյանն անձնական միջոցներ չունի, որոնք կարող է ներդնել հայկական ֆուտբոլում
22 Սեպտեմբերի 2018 - 23:45
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որոնք կարող է ներդնել հայկական ֆուտբոլում:
Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին
22 Սեպտեմբերի 2018 - 23:32
Հայտնի է դարձել Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի անունը: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի որոշմամբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Մարմաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հայկ Հարությունյանը:
Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր
22 Սեպտեմբերի 2018 - 23:23
Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր:
Մելանյա Թրամփի մամուլի քարտուղարը նախազգուշացում է ստացել
22 Սեպտեմբերի 2018 - 22:56
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմն այս տարվա հուլիսին սիրալիրության օրենքը խախտելու համար նախազգուշացում է ստացել, հաղորդում է CNN-ը:
ՄԻՊ-ն անգլերենով և ֆրանսերենով զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ
22 Սեպտեմբերի 2018 - 22:41
Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին:
Այո, լրջագույն սպառնալիք կա. Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց
22 Սեպտեմբերի 2018 - 22:21
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց, այս մասին Վանեցյանը տեղեկացրեց Tert.am–ի հետ զրույցում։
Անհարմար իրավիճակ. Փաշինյանը պարզեց՝ Արարատի մարզպետը չի տիրապետում իր ղեկավարած մարզի տվյալներին
22 Սեպտեմբերի 2018 - 22:20
Աշխատանքային այցով այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արարատի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի եւ մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13363
 
Լրահոս`