Facebook   Twitter
 
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

12 Հուլիսի 2018 - 17:33
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, ՊՈԱԿ-ի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հուլիսի 11-ին այցելել են Լոռու մարզ՝ ծանոթանալու Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (կմ 0+000 - կմ 38+450 հատված) վերականգնման և բարելավման աշխատանքներին։
Այս մասին հայտնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:

Շինարարների կողմից այս պահին հիմնականում կատարվում են հողային պաստառի հարթեցման և ճանապարհային ծածկի հիմքի ու պատվածքի տեղադրման, հենապատերի ամրացման աշխատանքներ, 2 թունելների ջրահեռացման համակարգի (դրենաժ) կառուցման, մուտքերի վերակառուցման աշխատանքներ։

Նախապատրաստվում է նաև 12-րդ կիլոմետրի փլվածքի հետևանքով քանդված հենապատի վերակառուցումը։

Այցելության ընթացքում շինարարները հավաստիացրին, որ շինարարական աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում և պահանջվող որակով։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից` ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային շաբաթը սկսել է մարզային այցերով
17 Հուլիսի 2018 - 11:05
Արմավիրի մարզը հանրապետությունում ոռոգման ջրի ամենաշատ սպառողն է: Մարզում գործում են ջրօգտագործողների 3 ընկերություններ, որոնք սպասարկում են 97 համայնքի 23700 ջրօգտագործողների, իսկ ջրի սպառման ծավալը տարեկան միջինում կազմում է 290 մլն.խ.մ:
Արտարժույթների փոխարժեքները հուլիսի 17-ին
17 Հուլիսի 2018 - 10:44
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 դրամ նվազագույն և 479.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Microsoft-ը կդադարեցնի ОС Windows 10-ի թարմացման թողարկումը
16 Հուլիսի 2018 - 17:52
2018 թվականի հուլիսից Microsoft Windows 10 օպերացիոն համակարգը կզրկվի ամենամսյա ափդեյթից: Այս մասին հայտնել է Iinforeactor.ru լրատվական ռեսուրսը՝ վկայակոչելով կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչներին:
ՊԵԿ-ը փոշմանել է, որոշել է չհրապարակել ստուգված 8 գազալցակայանների բոլոր տերերի անունները
16 Հուլիսի 2018 - 15:29
Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» եւ «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ:
Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան (Լուսանկարներ)
16 Հուլիսի 2018 - 13:39
«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։
Ավստրիական ընկերությունը հետաքրքրված է հայկական շինարարական շուկայով. հանդիպում Քաղաքաշինության կոմիտեում
16 Հուլիսի 2018 - 11:27
Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական «STRABAG International» կոնցեռնի ներկայացուցիչներին, Հայաստանի շինարարների միության և Միջազգային շինարարների միության (Մոսկվա) նախագահներին, կառույցների պատվիրակության այլ անդամների:
Արտարժույթների փոխարժեքները հուլիսի 16-ին
16 Հուլիսի 2018 - 09:43
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 16-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան
15 Հուլիսի 2018 - 23:25
Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սպայկա»-ն չգիտի՝ ինչ ստուգումների ու չարաշահումների մասին է հայտարարում ՊԵԿ-ը
14 Հուլիսի 2018 - 18:49
«Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել ընկերությունում իրականացված ստուգումների մասին ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 674
 
Լրահոս`