Facebook   Twitter
 
Յուրի Օգանեսյանի նվաճումներով հպարտանում են ողջ երկիրը. Արմեն Սարգսյանը նրան ՀՀ քաղաքացիություն է շնորհել

Յուրի Օգանեսյանի նվաճումներով հպարտանում են ողջ երկիրը. Արմեն Սարգսյանը նրան ՀՀ քաղաքացիություն է շնորհել

12 Հուլիսի 2018 - 18:02
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 12-ին, հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Օգանեսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին: Այդ առիթով շնորհավորելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել նրա ավանդը միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում, նշելով, որ Յուրի Օգանեսյանի գիտական վաստակով ու նվաճումներով հպարտանում են ողջ երկիրն ու ժողովուրդը:

Նախագահ Սարգսյանը եւ Յուրի Օգանեսյանը քննարկել են ռադիոիզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի իրագործման ընթացքը:

Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաեւ ներդրում ունենալու երիտասարդ գիտնականների կրթության եւ առաջընթացի գործում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում գիտության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԿԳՆ-Դպրոցների կառավարման նոր համակարգը` նախարարին կից հասարակական խորհրդի օրակարգում
15 Նոյեմբերի 2018 - 19:00
Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
ԿԳՆ-Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը
15 Նոյեմբերի 2018 - 18:58
«Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահում տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլի բացումը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, գործատուներ, մրցույթին մասնակից քոլեջների և ուսումնարանների ներկայացուցիչներ:
Չեմ կարծում, թե Քոչարյանը չէր ցանկանում շփվել լրագրողների հետ. Ալումյան
15 Նոյեմբերի 2018 - 18:47
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր Վճռաբեկ դատարանում բողոքի քննությանը, սակայն, որոշման հրապարակմանը ներկա չէր։
Խորհրդարանը զենք ճոճելու, ծափերի տեղ չէ. Ալիկ Սարգսյան
15 Նոյեմբերի 2018 - 18:22
Իմ կարծիքով՝ ՀՀԿ-ն շանսեր ունի խորհրդարան անցնելու. քանի տոկոս ձայն կհավաքի՝ էական չէ, բայց որ կանցնի, գրեթե չեմ կասկածում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը». ՀՀ նախագահ
15 Նոյեմբերի 2018 - 18:17
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին:
Եվրախորհրդարանը հույս է հայտնել, որ մի օր Բրիտանիան կվերադառնա ԵՄ կազմ
15 Նոյեմբերի 2018 - 18:00
Եվրախորհրդարանի Brexit-ի հարցերով համակարգող Գի Վերխոֆշտադտը հույս է հայտնել, որ մի օր Բրիտանիան կվերադառնա ԵՄ կազմ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բողոքը (ուղիղ)
15 Նոյեմբերի 2018 - 17:42
ՀՀ վճռաբեկ դատարանն քննում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։
ՀՀԿ-ից մենք նոր ենք պրծել կամ պրծնում.Մարուքյան (տեսանյութ)
15 Նոյեմբերի 2018 - 17:38
«Միակ ընդդիմությունը մենք կարող ենք լինել, ասում են հանրապետականները»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Բողոքի ակցիա Կառավարության մոտ. պահանջում են ԿԳ նախարարի պաշտոնակատարի ու փոխնախարարի հրաժարականը
15 Նոյեմբերի 2018 - 17:21
Կառավարության շենքի ոմտ մի խումբ երիտասարդներ պահանջում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4899
 
Լրահոս`