Facebook   Twitter
 
Ուկրաինայում շարունակվում է կարմրուկի բռնկումը. ԱՆ-ն հորդորում է զգուշանալ

Ուկրաինայում շարունակվում է կարմրուկի բռնկումը. ԱՆ-ն հորդորում է զգուշանալ

12 Հուլիսի 2018 - 18:05
Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կարմրուկի ևս 1021 դեպք: Այսպիսով` դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը, որոնցից կեսից ավելին` շուրջ 15 հազարը, երեխաներ են: Կարմրուկի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ երեխաներ:
Առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է ամառային հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ, քանզի այս վարակի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված (առնվազն 2 դեղաչափ) պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով հնարավոր բարդությունները:

Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 17 բերովի դեպք, որոնցից 14-ը՝ չպատվաստված, իսկ 3-ը` թերի պատվաստված անձանց մոտ: Դեպքերի հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:

Միաժամանակ, Ուկրաինայում գրանցվել է դիֆթերիայի երրորդ դեպքը` այս անգամ 15 տարեկան դեռահասի մոտ: Երեխան բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ, վիճակը կայուն է: Առողջապահության պատասխանատուները տեղեկացնում են, որ Ուկրաինայում առկա է բավարար քանակի պատվաստանյութ և հակադիֆթերիային շիճուկ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը անակնկալ շրջայց է կատարել համայնքային մանկապարտեզներ: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է եղել:
15 Նոյեմբերի 2018 - 18:12
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել:
Վրաերթեր Երեւանում. կան վիրավորներ
15 Նոյեմբերի 2018 - 18:05
Նոյեմբերի 14-ին, ժամը 09.20-ին,
Վճռաբեկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
15 Նոյեմբերի 2018 - 17:50
ՀՀ վճռաբեկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ գլխավոր դատախազի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բողոքը (ուղիղ)
15 Նոյեմբերի 2018 - 17:42
ՀՀ վճռաբեկ դատարանն քննում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։
ՀՀԿ-ից մենք նոր ենք պրծել կամ պրծնում.Մարուքյան (տեսանյութ)
15 Նոյեմբերի 2018 - 17:38
«Միակ ընդդիմությունը մենք կարող ենք լինել, ասում են հանրապետականները»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Դիեգո Սիմեոնեն ամենաբարձր վարձատրվողը կլինի «Աթլետիկոյում»
15 Նոյեմբերի 2018 - 17:30
Մադրիդի «Աթլետիկոն» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ փոխհամաձայնության է եկել գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում:
Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից. Ջեյմս Ջեֆրի
15 Նոյեմբերի 2018 - 17:25
Սիրիական երկխոսության հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայում կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Բողոքի ակցիա Կառավարության մոտ. պահանջում են ԿԳ նախարարի պաշտոնակատարի ու փոխնախարարի հրաժարականը
15 Նոյեմբերի 2018 - 17:21
Կառավարության շենքի ոմտ մի խումբ երիտասարդներ պահանջում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականը։
Ոնց որ հրապարակի միտինգավոր ժողովրդից ընտրած, հավաքած լինեն. Շարմազանովը՝ «Իմ քայլի» ցուցակի մասին
15 Նոյեմբերի 2018 - 17:15
«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը քաղաքական աջաբսանդալ էր, չկա քաղաքական գաղափարախոսություն։ Այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14014
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
ՀՀԿ-ից մենք նոր ենք պրծել կամ պրծնում.Մարուքյան (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր