Facebook   Twitter
 
ՀԱԷԿ-ում իրականացվել են ինքնագնահատման մասնագիտական սթրես թեստեր. գլխավոր տնօրեն

ՀԱԷԿ-ում իրականացվել են ինքնագնահատման մասնագիտական սթրես թեստեր. գլխավոր տնօրեն

12 Հուլիսի 2018 - 18:43
ՀԱԷԿ-ի անվտանգությունը բարձր մակարդակում է գտնվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ ՀԱԷԿ այցելության ժամանակ նշել է ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ Ռոստոմյանը ծանոթացել է ընկերության եւ այնտեղ պահպանության ծառայություն իրականանցող հատուկ հրշեջ ջոկատի ընթացիկ աշխատանքին:

Հրավիրված խորհրդակցության ժամանակ ԱԻ նախարարը նշեց, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ գործունեության կարեւոր բաղադրիչն է նաեւ ՀՀ ԱԻՆ ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատի աշխատանքը, եւ այս առումով էլ ավելի պատասխանատվությամբ եւ ուշադրությամբ պետք է շարունակել աշխատանքները:

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմին՝ նշելով, որ ջոկատն իր առջեւ դրված խնդիրները՝ մասնավորապես հրդեհային անվտանգությունը եւ նախապահպանությունը, իրականացնում է բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեցին ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները: Խորհրդակցության ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը համագործակցության եւ տեխնիկական հագեցվածության մասին հարցեր առաջադրեց. որոշվեց տեղեկատվական կապն առավել ուժեղացնել: ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը նշեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգության նկատառումներից ելնելով, իրականացվել են ինքնագնահատման մասնագիտական սթրես թեստեր, եւ երաշխավորեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգությունը բարձր մակարդակում է գտնվում:

Նախարար Ռոստոմյանը շրջեց նաեւ տուրբինային արտադրամասում, եղավ բլոկի կառավարման վահանակում, ծանոթացավ կայանի շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու խնդիրներին, որտեղ նախարարին ներկայացվեցին նոր սարքավորումները եւ հների արդիականացման տարբերակները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները. «Իմ քայլը» առաջին տեղում է
23 Սեպտեմբերի 2018 - 23:33
Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են:
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում նախատեսվում է երեքշաբթի երեկոյան․ «Ամերիկայի ձայն»
23 Սեպտեմբերի 2018 - 23:06
Կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է ժամանում՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել
23 Սեպտեմբերի 2018 - 22:05
Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանը:
Ով որքան ձայն է ստացել՝ նախնական տվյալներով
23 Սեպտեմբերի 2018 - 21:44
Ինչպես հայտնի է` ժամը 20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը և հրապարակվում են նախնական տվյալներ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Նախկինում գազելներով տանում էին քվեարկելու իշխանության օգտին, հիմա այդ պրակտիկան չկա, և մասնակցության առումով ավելի բնական ցուցանիշ է լինելու. քաղաքագետ
23 Սեպտեմբերի 2018 - 20:45
Մեծամասնություն լինելը հենց քաղաքական հաղթանակ է լինելու, այսինքն՝ երբ «Իմ քայլը» դաշինքը կվերցնի ձայների մեծամասնությունը՝ առանց որևէ խոչընդոտի՝ դառնալով քաղաքային իշխանություն։
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
23 Սեպտեմբերի 2018 - 20:06
Ժամը 20.00-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Այս րոպեներին Երեւանի ողջ տարածքում ընտրական տեղամասերը փակվում են, սկսվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործընթացը:
Աջափնյակում 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջեւ քաշքշուկ է եղել. «Անկախ դիտորդ»
23 Սեպտեմբերի 2018 - 19:57
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Այս մասին նշված է «Անկախ դիտորդ» դաշինքի արձանագրած խախտումներում:
Արմեն Սարգսյանը` Ֆրանսիայում Մտքերի գագաթնաժողովին
23 Սեպտեմբերի 2018 - 18:46
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4626
 
Լրահոս`