Facebook   Twitter
 
Սարիգյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել` յուրացումներ կատարելու համար. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Սարիգյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել` յուրացումներ կատարելու համար. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

12 Հուլիսի 2018 - 18:53
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարիգյուղ համայնքի ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքի հանգամանքները: Պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
2018թ. ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Սարիգյուղ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ոստիկանությունում հարուցված քրեական գործը, կազմվել է քննչական խումբ, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Սարիգյուղ համայնքի ղեկավար Կ.Էլլարյանը, 2015-2016թթ. հանդիսանալով պաշտոնատար անձ և ժամանակավորապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, «Տեղական սերմնարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման և բաշխման գործընթացը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության 31.08.2015թ. N 1001-Ն որոշման հիման վրա՝ ստացել է ընդհանուր 2.448.000 ՀՀ դրամ արժողությամբ 15 տոննա 300 կիլոգրամ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ Սարիգյուղ համայնքի բնակիչներին հատկացնելու համար։ Քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է նշված սերմացուի վաճառքից գոյացած՝ 1.500.000 ՀՀ դրամը

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է ևս 574 հազար դրամի հափշտակություն՝ կատարված 2014թ.։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սարիգյուղ համայնքի ղեկավար Կ.Էլլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 2.074.000 ՀՀ դրամ վնասը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անհարմար իրավիճակ. Փաշինյանը պարզեց՝ Արարատի մարզպետը չի տիրապետում իր ղեկավարած մարզի տվյալներին
22 Սեպտեմբերի 2018 - 22:20
Աշխատանքային այցով այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արարատի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի եւ մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել:
«Բոնբոներկա տալը Հայաստանում էլ չի անցնելու». Նիկոլ Փաշինյանը Երասխ համայնքում է
22 Սեպտեմբերի 2018 - 16:22
Խնդիրները շատ են, բայց փոքր քայլերով պետք է արագություն հավաքենք եւ մեծ խնդիրները լուծենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Երասխ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա ինչ աշխատանքի ձև է, չեք կարծում, որ Դուք պետք է փոխհատուցում տաք, որովհետև Ձեր աշխատանքը նորմալ չեք արել. Փաշինյանը՝ Սուրենավանի համայնքապետին
22 Սեպտեմբերի 2018 - 13:13
Երբ վարչապետ էի ընտրվել, մի շաբաթ հետո ասացին, որ Սուրենավան համայնքում կարկուտ է եկել, դա ե՞րբ էր, Արարատի մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպմանը հարց ուղղեց աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները
21 Սեպտեմբերի 2018 - 18:50
Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձը:
Տեղեկատվություն ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի պաշտոնավարման 100-օրյա ժամանակահատվածի գործունեության մասին
20 Սեպտեմբերի 2018 - 22:43
Կառավարության կողմից ընդունվել է մարզում հրատապ լուծում պահանջող 13 ծրագիր՝ ընդհանուր 422մլն դրամ արժեքով, որոնք կիրականացվեն ընթացիկ տարում:
Փաշինյանն արծվաշենցիներին կհանդիպի հոկտեմբերի 2–ին
20 Սեպտեմբերի 2018 - 14:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 20–ին, Կառավարության դիմաց արծվաշենցիներին խոստացավ հոկտեմբերի 2–ին ընդունել իրենց եւ քննարկել խնդիրը։
Բռնի տեղահանվել ենք, կլքենք երկիրը․ Արծվաշենցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)
20 Սեպտեմբերի 2018 - 13:05
Այս պահին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի փախստականները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 56
 
Լրահոս`