Facebook   Twitter
 
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է սպառնալիքներ ստանալու մասին և տեսաուղերձ է հրապարակել (Տեսանյութ)

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է սպառնալիքներ ստանալու մասին և տեսաուղերձ է հրապարակել (Տեսանյութ)

12 Հուլիսի 2018 - 19:31
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը տեսաուղերձ է հրապարակել YouTube-ի իր էջում՝ հայտնելով, որ ստանում է բազմաթիվ սպառնալիքներ:
Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերն իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցից: Բելառուսական անձնագրով և հայկական արմատներով բլոգերը ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն:

«Ինչպես և կանխատեսվում էր, իրավիճակը, մեղմ ասած, «անկայուն է»: Այժմ շատ հարցեր են լուծվում, և ես ձեզ կոչ եմ անում ինձ օգնել այդ հարցում: Տարածեք տեսանյութը, տարածեք իմ մասին տեղեկություն: Միայն այդպես ես կկարողանամ անվտանգության մեջ լինել»,- գրել է նա տեսանյութն ուղեկցող տեքստում:

Նա նշել է, որ ցանկանում է, որ պարզ դառնա Ադրբեջան իր այցի նպատակը՝ նա այցը կատարել է որպես զբոսաշրջիկ, և չի այցելել այդ երկիր կանխամտածված ատելությամբ:

«Ես երկիր խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այլ երկրներ, ուր գնում եմ: Տեսանյութում նշվում էր, որ իմ այցի նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Չգիտես ինչու, շատերը ոչ մի լավ բան չտեսան դրանում: Բոլորը միայն բացասական բան տեսան՝ չնայած ես նկարահանել եմ մարդկանց, ովքեր իրենց տանն են ինձ հյուրընկալել, հաց են տվել, օգնել են ճանապարհ գնալ...»,- ասել է բլոգերը:

Նա արձագանքել է համացանցում իր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքին, որ իր հրապարակած տեսանյութը սադրիչ տեսանյութ է եղել, որի համար «ինչ-որ երկիր գումար է տվել իրեն՝ ադրբեջանցի ժողովրդին վարկաբեկելու համար»:

«Լսեք ինձ մեկընդմիշտ, ես աշխատում եմ միայն իմ ալիքի համար, սովորական բլոգեր եմ, 23 տարեկան տղա տեսախցիկով, ոչ ավելին: Ես երբեք առաջարկ չեմ ստացել ինչ-որ բան գնելու կամ վաճառելու մասին: Այս բովանդակությունը չի վաճառվում և չի գնվում»,- ասել է նա:

Բլոգերը նշել է, որ Ադրբեջան այցի տեսանյութում իր արձագանքը հասկանալի է, քանի որ նախկինում իր ճանապարհորդությունների ընթացքում երբեք չի բախվել նման ագրեսիայի, և հասկանալի չէ՝ որտեղից այդքան թշնամություն սովորական ճանապարհորդի նկատմամբ, որն այցելել է իր հարազատների տուն:

«Ուշադրություն, ես սխալ եմ համարում քաղաքական հետապնդում իրականացնել մի մարդու նկատմամբ, ով երբեք կապված չի եղել և չի լինի քաղաքականության հետ: Հետապնդում իրականացնել մի տարածաշրջան այցելության համար, որի կարգավիճակի շուրջ համաձայնության չեն կարողանում հասնել իրենք՝ քաղաքական գործիչները»,- ասել է բլոգերը՝ նշելով, որ դա կոռեկտ չէ և անօրինական է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանաբար գումար են ման եկել, չեն գտել. Արմավիրի մարզպետը` մարզպետարանում նախօրեին տեղի ունեցածի մասին
17 Փետրվարի 2019 - 23:11
Արմավիրի մարզպետարանից ոչինչ չի կորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով նախօրեին մարզպետարանում տեղի ունեցած գողության դեպքին:
Գազպրոմբանկը սառեցրել է վենեսուելական PDVSA հաշիվները. Reuters
17 Փետրվարի 2019 - 23:06
Գազպրոմբանկը որոշել է սառեցնել վենեսուելական նավթային Petroleos de Venezuela (PDVSA) ընկերության հաշիվները, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով կազմակերպության աղբյուրը:
Նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին հրավիրել է Հայաստան
17 Փետրվարի 2019 - 23:04
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15456
 
Լրահոս`