Facebook   Twitter
 
Մարիա Զախարովան անդրադարձել է նախարարների առաջիկա բանակցություններին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

Մարիա Զախարովան անդրադարձել է նախարարների առաջիկա բանակցություններին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

12 Հուլիսի 2018 - 20:00
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք հնարավոր հանդիպումներին: Վերջինս պատասխանել է Trend գործակալության՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրա ազդեցության մասին հարցին:
«Պատասխանելով այդ հարցին՝ կցանկանայի հիշեցնել, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված գագաթնաժողովների արդյունքում, մասնավորապես՝ 2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շփման գոտում իրավիճակի կայունացման նպատակով ավելացնել միջազգային դիտորդների թիվը: Այդ հարցում, սակայն, դեռևս վերջնական որոշում չի կայացվել:

Այժմ Հայաստանում նոր ղեկավարություն է: Մեկ ամսից գուցե «նոր ղեկավարություն» բնորոշումն այլևս արդիական չի լինի»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ առաջիկայում տեղի կունենան նախարարների առաջին հանդիպումները, այնուհետև, «ինչպես հուսով ենք, հանդիպումներ կկայանան, որոնց ժամանակ կողմերը հնարավորություն կունենան քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դիտորդների թեման»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քոչարյանի մեղադրանքում ավելացել է բառերի քանակը. պաշտպան
15 Նոյեմբերի 2018 - 19:26
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի իրավական որակումը չի փոխվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, ՀՀ վճռաբեկ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։
Ստեփանավանի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար
15 Նոյեմբերի 2018 - 19:23
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ստեփանավան քաղաքում կատարված մի շարք բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Պետք է շնորհակալ լինեմ ինձ ուղղված սուլոցների համար. Սերխիո Ռամոս
15 Նոյեմբերի 2018 - 19:21
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը նշել է, որ չի բարկանում մադրիդյան ակումբի երկրպագուների՝ իրեն ուղղված սուլոցներից և քննադատություններից.
Պուտին. Մենք Թրամփի հետ խոսելու բան ունենք
15 Նոյեմբերի 2018 - 19:17
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Բուենոս Այրեսում G20 գագաթաժողովին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով, ամերիկյան կողմը նույնպես այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք է տանում, հաղորդում է Vesti-ն:
Որոշումից առաջին տպավորությունս բացասական է. Քոչարյանի պաշտպան
15 Նոյեմբերի 2018 - 19:15
Վճռաբեկ դատարանի որոշումից առաջին տպավորությունս բացասական է։ Այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
ԿԳՆ-Դպրոցների կառավարման նոր համակարգը` նախարարին կից հասարակական խորհրդի օրակարգում
15 Նոյեմբերի 2018 - 19:00
Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
ԿԳՆ-Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը
15 Նոյեմբերի 2018 - 18:58
«Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահում տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլի բացումը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, գործատուներ, մրցույթին մասնակից քոլեջների և ուսումնարանների ներկայացուցիչներ:
Չեմ կարծում, թե Քոչարյանը չէր ցանկանում շփվել լրագրողների հետ. Ալումյան
15 Նոյեմբերի 2018 - 18:47
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր Վճռաբեկ դատարանում բողոքի քննությանը, սակայն, որոշման հրապարակմանը ներկա չէր։
Խորհրդարանը զենք ճոճելու, ծափերի տեղ չէ. Ալիկ Սարգսյան
15 Նոյեմբերի 2018 - 18:22
Իմ կարծիքով՝ ՀՀԿ-ն շանսեր ունի խորհրդարան անցնելու. քանի տոկոս ձայն կհավաքի՝ էական չէ, բայց որ կանցնի, գրեթե չեմ կասկածում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16239
 
Լրահոս`