Facebook   Twitter
 
Հանդիպում՝ մարզի սպորտային կյանքի աշխուժացման ակնկալիքներով

Հանդիպում՝ մարզի սպորտային կյանքի աշխուժացման ակնկալիքներով

12 Հուլիսի 2018 - 20:21
Հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը մարզպետարանում անցկացրեց խորհրդակցություն, որին հրավիրված էին մարզի համայնքների մարզական ոլորտի ներկայացուցիչները։
Կ.Համբարձումյանն այս հանդիպումը նախաձեռնել էր իր պաշտոնակալությունից հետո ըստ բնագավառների հանդիպումների շարքում եւ նպատակ ուներ դրա ընթացքում ծանոթանալու համայնքներում՝ մարզական ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաեւ տեղեկանալու սյունեցի մարզիկների, գործող մարզադպրոցների եւ մարզական խմբակների գրանցած հաջողությունների մասին ու առաջարկներ լսելու Սյունիքի մարզում սպորտի առավել զարգացում ակնկալելու համար:

Համայնքների ներկայացուցիչները խոսեցին այդ ամենի մասին, յուրաքանչյուրը ներկայացրեց, թե իր համայնքում որ սպորտաձեւերն են զարգացած, ինչպես նաեւ խոսեցին առկա խնդիրներից:

Մարզպետը յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ տվեց հանձնարարականներ եւ խոստացավ առավել մանրամասնորեն դրանք ուսումնասիրելուց հետո լուծումներ գտնել:

Կարեն Համբարձումյանը շեշտեց, որ Սյունիքի մարզում, անկախ համայնքների միջեւ եղած հեռավորություններից, մարզական ոլորտի ներկայացուցիչները, մարզպետարանի հետ համագործակցելով, պետք է գործեն որպես մեկ թիմ եւ հնարավորինս առաջինը լինեն հանրապետության սպորտային ցուցանիշներում. «Ես պատրաստ եմ աջակցել ու լինել ձեր կողքին՝ հաղթանակներ բերելու համար, իսկ յուրաքանչյուրիդ հաղթանակը ողջ Սյունիքի մարզի հաղթանակն է»:

Ներկայացված խնդիրները բազմաբնույթ էին եւ վերաբերում էին հիմնականում մարզագույքին, մարզադպրոցների ջեռուցմանը, մարզադահլիճների առկայությանը, խաղահրապարակներին եւ այլն։

Մարզպետին հատկապես մտահոգեց գյուղական բնակավայրերում մանուկների եւ պատանիների համար սպորտով զբաղվելու պայմանների բացակայությունը, եւ նա նշեց, որ պետք է աշխատել այդ վայրերում եւս նման հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Վերջում քննարկվեց եւ ներկաների կողմից ոգեւորությամբ ընդունվեց առաջարկը՝ տարբեր մարզաձեւերից մարզի համայնքների միջեւ թիմային մրցաշարեր կազմակերպելու մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսին
21 Փետրվարի 2019 - 11:52
ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ի իր նիստում որոշում կայացրեց հունիսի 9-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կազմակերպել:
Երբևէ հրաժարական չեմ տվել, չեմ էլ պատրաստվում տալ. Արշալույսի համայնքապետ
19 Փետրվարի 2019 - 16:51
Մեր գյուղը 4000-ից ավել բնակչություն ունի, 3000-ից ավել ընտրող ունի, իմ հրաժարական պահանջողներն ընդամենը 30 հոգի են, որոնք ամեն մեկը մի ձևով կապված են գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին գյուղապետի հետ:
Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագրեր կներկայացվեն Կառավարություն՝ 2019-ի սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորվելու համար
19 Փետրվարի 2019 - 15:07
Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր արդեն մարտի առաջին տասնօրյակում կներկայացվեն ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․
«Զարզանդ, դուրս արի». Արշալույսցիները եկել են գյուղապետի հետեւից
19 Փետրվարի 2019 - 13:03
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանիի հրաժարականը պահանջող ցուցարարները քիչ առաջ մեքենաների ազդանշաններով ժամանեցին գյուղի խանութներից մեկի մոտ, որտեղ ըստ նրանց, թաքնվում է Զարզանդ Գրիգորյանը:
Զարմանալու բան չկա, ուրցաձորցիների ընտրությամբ ամեն ինչ ասված է. նորընտիր համայնքապետ
18 Փետրվարի 2019 - 15:22
Գնահատականն արդեն ստացել եմ, ուրցաձորցիների ընտրությամբ ամեն ինչ ասված է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի նորընտիր համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով ընդամենն ամիսներ առաջ համագյուղացիների բողոքի ցույցերից հետո համայնքապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել։
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում հաղթել է գործող ղեկավար Կարեն Դոլմազյանը, իսկ Ծաղկավանում` դպրոցի ուսուցիչ Իսկանդար Մեհրաբյանը
18 Փետրվարի 2019 - 12:03
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ընտրություններին, որը կայացավ երեկ՝ փետրվարի 17-ին, մասնակցում էր 3 թեկնածու՝ բոլորն էլ անկուսակցական։
Արագածոտնի Տեղեր համայնքում ընտրվել է անկուսակցական գործող համայնքապետը, Օհանավանում ևս` անկուսակցական թեկնածուն
18 Փետրվարի 2019 - 11:26
Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում համայնքապետ է ընտրվել գործող անկուսակցական ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը Տեղերի համայնքապետն է 2011 թվականից:
Հառիճում հաղթել է համայնքի գործող ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը
18 Փետրվարի 2019 - 11:21
Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ ստանալով 361 ձայն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 87
 
Լրահոս`