Facebook   Twitter
 
Թրամփն աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա

Թրամփն աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա

12 Հուլիսի 2018 - 20:40
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրն աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ նա կմնա մինչև կիրակի:
ԱՄՆ վարչակազմի ղեկավարի ինքնաթիռը, որը մեկնել է Բրյուսելից, որտեղ Թրամփը մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, վայրէջք է կատարել Stansted օդանավակայանում: Սպիտակ տան ղեկավարին ուղևորության ընթացքում ուղեկցում է ԱՄՆ առաջին տիկինը՝ Մելանիան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Օդանավակայանից Թրամփն ուղղաթիռով թռչել է ԱՄՆ դեսպանի նստավայր: Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահը կմեկնի Օքսֆորդշիր կոմսությունում գտնվող Բլենհեյմի պալատ, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի անունից ընթրիք կտրվի:

Ուրբաթ օրը՝ հուլիսի 13-ին, Թրամփը և Մեյը ներկա կգտնվեն բրիտանական և ամերիկյան զինվորականների զորավարժություններին: Ինչպես հայտնել են Դաունինգ սթրիթում, կողմերը կքննարկեն արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ, ներառյալ Ռուսաստանը, Բրեքսիթը և Մերձավոր Արևելքը, ինչպես նաև առևտրի հետ կապված խնդիրներ, ինչին կհաջորդի ճաշը և մամուլի ասուլիսը:

Մեյի հետ բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահին և նրա տիկնոջը կընդունի Եղիսաբեթ II թագուհին: Ուրբաթ երեկոյան Թրամփը կմեկնի Շոտլանդիա, որտեղ նա մինչև կիրակի կմնա իրեն պատկանող Trump Turnberry գոլֆ-հանգստավայրում: Շոտլանդիայից հետո կիրակի օրը նա կմեկնի Հելսինկի՝ հաջորդ օրը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
19 Հոկտեմբերի 2018 - 15:50
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Իզմիր քաղաք, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական minval.az-ը:
Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով
19 Հոկտեմբերի 2018 - 15:31
Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած, այնուհետ ինքնասպան եղած Վլադիսլավ Ռոսլյակովը ողբերգության օրն ուսումնական հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով:
Թրամփը հայտարարել է, որ անհետացած սաուդցի լրագրողը մահացած է
19 Հոկտեմբերի 2018 - 14:19
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայում անհետացած սաուդյան լրագրող Ջեմալ Հաշուկջին, ըստ երևույթին, մահացած է:
Պեսկովը պատմել է Պուտինի և այլ երկրների առաջնորդների միջև «քիմիայի» մասին
19 Հոկտեմբերի 2018 - 13:54
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի անտեսի պետական շահերն այլ երկրների առաջնորդների հետ առանձնահատուկ հարաբերությունների համար: Այդ մասին Առաջին ալիքի եթերում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է lenta.ru-ն:
Մայք Պոմպեոն սկսել է Լատինական Ամերիկայի երկրներ շրջագայությունը
19 Հոկտեմբերի 2018 - 13:24
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լատինական Ամերիկայի երկրներ շրջագայության շրջանակում ժամանել է Պանամա, հայտնում է AP–ն։
Կայացել է «Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը» գրքի շնորհանդեսը
19 Հոկտեմբերի 2018 - 12:53
Ս.թ. հոկտեմբերի 18-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել էին «Perspectives of Co-Existence of the EU and EAEU Integration Processes. The Case of Armenia» («Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների փոխգոյակցության հեռանկարները. Հայաստանի օրինակը») անգլերեն/ռուսերեն գրքի շնորհանդեսը:
Միջուկային զենքի կիրառման դեպքում Մոսկվան վրեժխնդիր կլինի. Պուտին
19 Հոկտեմբերի 2018 - 12:32
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչ տեղի կունենա, եթե միջուկային զենք կիրառվի: Ըստ նրա՝ ինչ -որ մեկի կողմից նման զենքի կիրառման դեպքում իրենք՝ որպես նահատակ, դրախտ կընկնեն, իսկ մյուսները պարզապես կփտեն:
Զանգվածային թունավորում Կասպից ծովում գտնվող նավի վրա, իրանցի ծովագնացներից 3-ը մահացել են
19 Հոկտեմբերի 2018 - 12:16
Ադրբեջանցի սահմանապահները Կասպից ծովում փրկել են իրանական «Նազմեհր» բեռնատար նավի անձնակազմին, որն օգնություն էր խնդրել նավի վրա ծովագնացների զանգվածային թունավորման առնչությամբ:
Սեուլը Փհենյանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար Վաշինգթոնի հավանության կարիքը չունի
19 Հոկտեմբերի 2018 - 11:57
Կորեայի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, ԱՄՆ հավանության կարիքը չունի Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները չեղարկելու համար եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այդ առնչությամբ ճիշտ չեն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4124
 
Լրահոս`