Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ (լուսանկարներ)

12 Հուլիսի 2018 - 20:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:
Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես-Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Վարչապետը վերը նշված պետությունների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և նշել, որ Հայաստանում եղել է դեռևս 1988 թվականին՝ հոր հետ ու մեր երկրի հետ կապված ունի լավ և դրական հիշողություններ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ: Նրանք կարևորել են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում և համոզմունք հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն: Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերի առկայությունը և կարևորել դրանց հետագա ամրապնդումն ու զարգացումը:

Վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է. Արայիկ Հարությունյան
19 Հուլիսի 2018 - 15:24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների խնդրանքով, անդրադառնալով սոցիալապես անապահովներին դասագրքերի և այլ աջակցություն տրամադրելու հարցին, ասաց, որ դրանք համայնքային խնդիրներ են: Նա նշեց, որ առանձին հարցերին կմիջամտեն, երբ որ խնդիրներ կլինեն, կքննարկեն, բայց շրջաբերականներ այդ թեմայով չեն ցանկանում, որ լինի:
Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին.ՀՔԾ պետ
19 Հուլիսի 2018 - 15:05
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մարտի 1-ի գործով հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին:
2017-ի համար արձանագրված մոտ 5 մլրդ դրամի խախտումից վերականգնվել է 1,1 մլրդ-ը. Փաշինյանը հարցրեց՝ «Բա մնացա՞ծը»
19 Հուլիսի 2018 - 15:00
ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, իր նիստում հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը:
Կառավարությունը ՊԵԿ-ին լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ կհատկացնի
19 Հուլիսի 2018 - 14:48
Կառավարությունը պետական բյուջեից Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար:
«ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս». Արթուր Գրիգորյան
19 Հուլիսի 2018 - 14:45
ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ում` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայություններն անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
Կառավարության հաստատած ծրագրին փոխվարչապետը լավատեսորեն չի վերաբերվում
19 Հուլիսի 2018 - 14:34
Կառավարությունը հուլիսի 19-ին, հաստատեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:
ԱԱԾ տնօրենը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ
19 Հուլիսի 2018 - 14:25
Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան:
«Հայաստանում ընդհանուր կրթական ցենզը շատ է ընկել». ԿԳ նախարարը լուծում է առաջարկում
19 Հուլիսի 2018 - 14:16
Գաղափար կա, որ փոքր եւ հեռավոր համայնքներում ստեղծենք կրթամշակութային կենտրոններ, որոնք իրենց մեջ կներառեն նախակրթարան, դպրոց, մանկապարտեզ ու մշակութային կենտրոն:
Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով. Lenta.ru
19 Հուլիսի 2018 - 14:13
Հայաստանը դառնում է Ուկրաինայի երկվորյակ քույրը, այդ փաստն է՛լ ավելի տխուր է, քանի որ դեռ բոլորովին վերջերս Երևանը շատ հավատարիմ էր Մոսկվային, առնվազն շատ ավելի, քան մնացած անկախ կովկասյան հանրապետությունները, գրում է ռուսական lenta.ru կայքը «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրված հոդվածում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4375
 
Լրահոս`