Facebook   Twitter
 
Գերմանական ընկերությունները վրդովված են Թրամփի կողմից «Հյուսիսային հոսք 2»-ի հասցեին հնչեցրած քննադատության կապակցությամ

Գերմանական ընկերությունները վրդովված են Թրամփի կողմից «Հյուսիսային հոսք 2»-ի հասցեին հնչեցրած քննադատության կապակցությամ

12 Հուլիսի 2018 - 21:00
Գերմանական ընկերությունները վրդովված են Թրամփի կողմից «Հյուսիսային հոսք 2»-ի հասցեին հնչեցրած քննադատության կապակցությամբ:
««Հյուսիսային հոսք 2»-ին մասնակցող եվրոպական երկների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքները վտանգում են Եվրոպայի էներգետիկ քաղաքականությունը»,- Reuters-ին ասել է Գերմանիայի արեւելաեվրոպական տնտեսական հարաբերությունների կոմիտեի (Ostausschuss) նախագահ Վոլֆգանգ Բուեչելեն:

Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարություններն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք եւս ուղղված են օտարերկրյա ընկերություններին, «հարձակում են գերմանական եւ եվրոպական երկրների եւ Ռուսաստանի միջեւ գործարար հարաբերությունների վրա»: Նա նշել է, որ Վաշինգտոնը չպետք է որոշի, թե որ երկրների հետ կարող են աշխատել գերմանական ընկերությունները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ էներգետիկ գործընկերությունը տասնամյակներ է տեւում եւ հիմնված է փոխադարձ շահերի վրա, իսկ Ռուսաստանից գազի ներմուծումը մրցունակ եւ հուսալի աղբյուր կլիներ եղել մասնավոր սպառողների եւ արդյունաբերության համար:

Կանցլեր Անգելա Մերկելը պնդում է, որ նախագիծը մասնավոր առեւտրային ձեռնարկություն է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՄԻԵԴ-ը Նավալնիի ձերբակալություններն ու կալանքը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է որակել
15 Նոյեմբերի 2018 - 18:15
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալություններն ու կալանքը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է ճանաչել և պարտավորեցրել է Ռուսաստանին բարոյական վնասի դիմաց 50 հազար, նյութական վնասի դիմաց 1000, իսկ դատական ծախսերի դիմաց 12 հազար եվրո փոխհատուցում վճարել գործչին:
Եվրախորհրդարանը հույս է հայտնել, որ մի օր Բրիտանիան կվերադառնա ԵՄ կազմ
15 Նոյեմբերի 2018 - 18:00
Եվրախորհրդարանի Brexit-ի հարցերով համակարգող Գի Վերխոֆշտադտը հույս է հայտնել, որ մի օր Բրիտանիան կվերադառնա ԵՄ կազմ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից. Ջեյմս Ջեֆրի
15 Նոյեմբերի 2018 - 17:25
Սիրիական երկխոսության հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայում կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում
15 Նոյեմբերի 2018 - 16:42
Ռուսաստանի նախագահը ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերի թվում նշել է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-III (ՌՀՍ-III) և ՄՓՀՀՊ պայմանագրերի ճակատագիրը, նաև տարածաշրջանային խնդիրները, փոխանցում է ТАСС-ը:
Հնդկաստանում տղան 12 մետր բարձրությունից ընկել է ընկերոջ վրա (Տեսանյութ)
15 Նոյեմբերի 2018 - 15:23
Հնդկաստանում երեխան, փորձելով վերցնել տանիքին ընկած օդապարուկը, կորցրել է հավասարակշռությունը և 12 մետր բարձրությունից ընկել ուղիղ ընկերոջ վրա: Դեպքը տեղի է ունեցել Փուսադ քաղաքում՝ լույսի փառատոնի տոնակատարության ժամանակ:
Մոսկվայում մտադիր են անվարորդ մետրո գործարկել
15 Նոյեմբերի 2018 - 15:10
Մոսկվայում առաջիկա 5 տարում մտադիր են գործարկել անվարորդ մետրո, հայտնում է mir24-ը:
Ռամզան Կադիրովը 5 տարեկան երեխային Mercedes է նվիրել (լուսանկարներ)
15 Նոյեմբերի 2018 - 14:10
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Mercedes մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա է նվիրել 5 տարեկան մի երեխայի, հաղորդում է НТВ-ն:
Կալիֆոռնիայում հրդեհներին կարող են փոխարինել հորդառատ անձրևները՝ իրենց հետ բերելով ջրհեղեղի ու սողանքների վտանգ
15 Նոյեմբերի 2018 - 13:51
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգին պատուհասած խոշոր անտառային հրդեհներին կարող են փոխարինել հորդառատ անձրևները, որոնք ջրհեղեղի ու սողանքների պատճառ կդառնան, այս մասին «РИА Новости»-ին հայտնել է նահանգի հրդեհային վարչության ներկայացուցիչ Ջոնաթան Կոքսը:
Վլադիվոստոկում արկղերով անվճար բանան են բաժանում մարդկանց
15 Նոյեմբերի 2018 - 11:49
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում բոլոր ցանկացողներին արկղերով անվճար բանան են բաժանում, այս մասին РИА Новости գործակալությանը պատմել են ականատեսները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4195
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀԿ-ից մենք նոր ենք պրծել կամ պրծնում.Մարուքյան (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր