Facebook   Twitter
 
«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը «բլոկչեյն» համակարգի շնորհիվ թափանցիկ կլինի․ Աննա Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը «բլոկչեյն» համակարգի շնորհիվ թափանցիկ կլինի․ Աննա Հակոբյան

12 Հուլիսի 2018 - 21:20
«Բյուրականի» արվեստների ակադեմիայում հուլիսի 12-ին տրվեց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեության մեկնարկը։ Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից։
Աննա Հակոբյանի խոսքով, հիմնադրամը կդառնա յուրատեսակ հարթակ տարատեսակ խնդիրների լուծման համար, որոնք տարբեր պատճառներով կառավարության կողմից ամբողջական լուծում չեն ստացել։

Ակնկալվում է, որ հիմնադրամը հովանավորչական աջակցություն կցուցաբերի տարբեր նախագծերի։ Բացի այդ, հիմնադրամը կիրականացնի նաեւ մի քանի սեփական նախագծեր։

Աննա Հակոբյանը խոստացավ, որ հիմնադրամի գործունեությունը եւ ծրագրերի ֆինանսավորումը կիրականացվի թափանցիկ հիմունքներով «բլոկչեյն» համակարգի ներդրման շնորհիվ։ Տվյալ տեխնիկական համակարգը մշակման փուլում է գտնվում, եւ կսկսի գործել մոտ ժամանակներս։

Վարչապետի տիկինը տեղեկացրեց, որ հիմնադրամի հիմնական գործունեությունը կներառի մշակույթի, կրթության եւ սոցիալական ապահովության ոլորտները: Հաստատման ներկայացված նախագծերը կգնահատվեն համապատասխան փորձագետների կողմից։ Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ հիմնադրամի առաջին նախագիծը կիրականացվի արդեն այս տարվա հոկտեմբերին: «Մենք բաց ենք համագործակցության համար»,-ընդգծեց նա:

Հակոբյանը նաեւ հայտնեց, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հիմնադրամի ղեկավարությունը կփոխանցվի ՀՀ հաջորդ վարչապետի տիկնոջը:

«Իմ քայլը» հիմնադրամը հիմնադրվել է այս տարվա հունիսին: Մոտ ապագայում նախատեսվում է Հոգաբարձուների խորհուրդ ձեւավորել եւ գործադիր տնօրեն ընտրել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աննա Հակոբյանը Մոսկվայում ներկայացրել է իր գործունեության երեք ուղղությունները
12 Նոյեմբերի 2018 - 23:05
Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից հետո, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
Դիվահար ադրբեջանցին մահացելէ էկզորցիզմի սեանսի ժամանակ
12 Նոյեմբերի 2018 - 23:04
Բաքվում հինգ մարդ, նրանց թվում՝ մի մոլլա, ծեծելով մահվան են հասցրել 1993թ․ծնված հոգեկան հիվանդ տղամարդուն, որի մեջ, նրա հոր կարծիքով, դև էր բնակվում։
ՄԻՊ-ը կայցելի Մանվել Գրիգորյանին
12 Նոյեմբերի 2018 - 22:58
Մենք շարունակում ենք ուսումնասիրել, ուշադրության կենտրոնում պահել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված հարցերը և նախատեսում ենք այսօր կամ վաղը կրկին այցելել նրան:
Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի և հանդիպել հայ համայնքի հետ
12 Նոյեմբերի 2018 - 22:55
Նոյեմբերի 11-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի, ուր հանդիպումներ ունեցավ եկեղեցու խորհրդի վարչության հետ՝ Օնիկ Գելիջիի գլխավորությամբ։
ՀԱԿ-ը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
12 Նոյեմբերի 2018 - 22:52
Այսօր կայացել է ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստ, որում որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությանը։Այս մասին հայտնում են կուսակցության գրասենյակից:
Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում
12 Նոյեմբերի 2018 - 22:45
Նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Գրիգորի Գրիգորյանը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իր վարած Lexus մակնիշի 33 VՏ 680 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 60-ամյա Կարեն Մխիթարյանին:
Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է
12 Նոյեմբերի 2018 - 22:28
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Մարոկկոյի թագավորը քնել է Մակրոնի ելույթի ժամանակ ու բարկացրել Թրամփին (Տեսանյութ)
12 Նոյեմբերի 2018 - 22:15
Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդը քնով է անցել Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի ընթացքում:
Շուրջ 1400 զինծառայող ՊՆ-ի կողմից բնակարան կստանա
12 Նոյեմբերի 2018 - 22:03
Շուրջ 1400 զինծառայող ծառայության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից բնակարան կստանա: Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13979
 
Լրահոս`