Facebook   Twitter
 
Իմ վճռական աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն. Արթուր Բաղդասարյան

Իմ վճռական աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն. Արթուր Բաղդասարյան

12 Հուլիսի 2018 - 21:25
Բազմադարյա Հայ ժողովուրդը, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, կանգուն և ամուր է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտարթուն ջանքերի շնորհիվ:
Պատմական փորձով հաստատված է, որ պետականության բացակայության պայմաններում նաև Եկեղեցին է ստանձնել պետության գործառույթները՝ գաղափարական հարկի տակ համախմբելով հայ ժողովրդի բեկորներին:

Հարգելով ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուրին վերապահված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, անընդունելի եմ համարում ազգային եկեղեցու և քրիստոնեական հավատամքի դեմ ուղղված ոտնձգությունները: Երբևէ չնույնացնելով հայ և քրիստոնյա եզրույթները, գտնում եմ, որ այդուհանդերձ քրիստոնեությունը խորապես արմատավորվել է հայի գիտակցության մեջ՝ դառնով նրա արժեհամակարգի անբաժանելի մասնիկը:

Այս համատեքստում իմ վճռական աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հատկապես Հայաստանում հետզհետե ամրատավորվող աղանդավորական շարժումների հետևողական զարգացման պայմաններում: Ամուր եկեղեցի ամուր պետություն: Սա է 1700 ամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող մեր ժողովրդի և պետության ճշմարիտ ուղին:

Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ նախագահ
 
Նմանատիպ նորություններ
ՀՀԿ- ն ունի ԱԺ մուտք գործելու շանս
19 Նոյեմբերի 2018 - 11:31
Լեզվաբան Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ հեղափոխությունից յոթ ամիս անց նախկին իշխող կուսակցություն ՀՀԿ-ն դառնում է ընդդիմություն։
«Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ». թուրք դեսպանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը
19 Նոյեմբերի 2018 - 11:15
Նախօրեին թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիան բացել է իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ:
Մարտունի քաղաքի միակ ավագ դպրոցում աշակերտների թվի աճ կա. դպրոցի տնօրեն
19 Նոյեմբերի 2018 - 11:00
Մարտունի քաղաքի Տ Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի միջոցներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը:
Լիխտենշտեյն - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը
19 Նոյեմբերի 2018 - 10:51
Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի թիմին:
Սևանում շունը կծել է 14-ամյա երեխայի
19 Նոյեմբերի 2018 - 10:41
Նոյեմբերի 18-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի տներից մեկի բակում շունը արձակվել է կապից և կծել երեխային. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, Մալիբուն «գունագեղ» քաղաքից վերածվել է «մոխրագույն» քաղաքի
19 Նոյեմբերի 2018 - 10:40
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 77-ի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան:
Վարչապետը Մարտունիում է
19 Նոյեմբերի 2018 - 10:36
Քիչ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք, նրան ուղեկցող մեքենաների շարասյանը հանդիպեցինք Գավառ-Մարտունի ավտոճանապարհին: Վարչապետին ուղեկցում էին նաև ճանապարհային ոստիկանները:
Խոշոր վթար Ձորաղբյուրում․ կա 3 վիրավոր
19 Նոյեմբերի 2018 - 10:31
Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15705
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետը Մարտունիում է
Հասարակություն, Քաղաքական