Facebook   Twitter
 
Առաջիկա գործընթացներում եվրոպական կողմի աջակցությունը մենք հստակ կնկատենք․ Նարեկ Մինասյանը՝ Փաշինյանի Բրյուսել այցի մասին

Առաջիկա գործընթացներում եվրոպական կողմի աջակցությունը մենք հստակ կնկատենք․ Նարեկ Մինասյանը՝ Փաշինյանի Բրյուսել այցի մասին

12 Հուլիսի 2018 - 21:40
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել դրական կարելի է գնահատել՝ հաշվի առնելով, որ նա վարչապետի կարգավիճակով առաջին անգամ էր այցելում Բրյուսել, այցը կարևոր էր նաև ճանաչողական տեսանկյունից:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ ամփոփելով Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել:

«Այցը բամզակոմպոնենտ էր: Հայաստանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող գործընկերների մասնակցությամբ գագաթնաժողովին»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր էր, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Փաշինյանը հանդիպեց ոչ միայն տարբեր կառույցների ղեկավարների, այլ նաև երկկողմ ձևաչափով երկրների առաջնորդների հետ:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ըստ քաղաքագետի, ՀՀ նոր իշխանությունները պետք է ճանաչողական այց կատարեին նաև Եվրամիություն, շփումներ ունենային գործընկեր երկրների հետ, նրանց համար հստակեցնեին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, վերահաստատեին իրենց պատրաստակամությունը ձեռք բերված պարտավորությունները կատարելու գործընթացում:

«Պետք է նշել, որ այցի շրջանակներում առավել կարևոր էր «Քարնեգի» հիմնադրամ կատարած այցը, որտեղ Փաշինյանը փորձագիտական շրջանակներին ևս ներկայացրեց Հայաստանի արտաքին և ներքին գերակայությունները, ինչը ևս շատ կարևոր էր: Դա շատ կարևոր էր՝ հաշվի առնելով ուղեղային կենտրոնների ազդեցությունը ընդհանուր եվրոպական արտաքին քաղաքականության մշակման վրա»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ՆԱՏՕ–ի եզրափակիչ հռչակագրում եղած ձևակերպումներն էլ վնասաբեր չէին Հայաստանի համար: Քաղաքագետը նկատեց՝ ամբողջությամբ կրկնվում են 2016 թվականին Վարշավայում կայացած գագաթնաժողովի ձևակերպումները, որտեղ մի կողմից հիշատակված է, որ ՆԱՏՕ-ն հարգում է Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ անուղղակիորեն հղում է կատարվում միջազգային իրավունքին ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին, ըստ որոնց, հակամարտությունները պետք է կարգավորվեն այդտեղ եղած սկզբունքների համաձայն՝ ազգերի ինքնորոշման և ինքնիշխանության:

«Այս համատեքստում նաև կարևոր է, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում նշված էր, որ ընդունում են հակամարտությունների ընդունված ձևաչափը»,- նշեց նա:

Քաղաքագետը, այնուամենայնիվ, նշեց, որ ՆԱՏՕ-ի ձևակերպումը իդեալական տարբերակ չէ․ ՆԱՏՕ-ն փորձում է ընդհանրացված մոտեցում ցուցաբերել, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը: «Հետևաբար, ինչպես նախորդ տարիներին, հիմա էլ կփորձի հասնել նրան, որ այդ ձևակերպումների հետ որոշակիորեն դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերվի, և նույն հարթության մեջ չդիտարկվեն բոլոր հակամարտությունները»:

Այս համատեքստում Նարեկ Մինասյանը նաև հետաքրքիր համարեց Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ:

«Թեև վերջնական փաստաթղթում տարբերված մոտեցումը բացակայում էր, այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով ներկայացվեց Ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, ներկայացվեց Ադրբեջանի ագրեսիվությունը: Նման այցի շրջանակներում նման շեշտադրումները կարևոր էին: Ըստ էության, Ադրբեջանի ապակառուցողականությունը ներկայացվեց արժեհամակարգային կտրվածքով․ Ադրբեջանի ագրեսիան հարված է ժողովրդավարական արժեքներին, հատկապես հիմա, երբ արևմտյան գործընկերները բավականին ոգևորված էին ժողովրդավարական զարգացումներով, որոնք արձանագրվել են Հայաստանում: Նման շեշտադրումները բավականին ընկալելի են Արևմուտքում»:

Եվրոպական կառույցների ղեկավարների հայտարարությունները, թե պատրաստ են աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, Նարեկ Մինասյանի խոսքով, արարողակարգային չէին:

«Նման հանդիպումները նախ ճանաչողական էին, բայց դրանք նաև ամրագրում էին այն հստակ ուղղություններն ու գերակայությունները, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում: Այն, որ եվրոպական կառույցները հայտարարում են, որ պատրաստ են այս կարևոր պահին Հայաստանի կողքին լինել, հստակ մեսիջ է, սխալ կլինի դրանք որպես արարողակարգային որակելը: Կարծում եմ՝ առաջիկա գործընթացներում եվրոպական կողմի աջակցությունը մենք հստակ կնկատենք, այդ թվում հիմա նախապատրաստվող ընտրական գործընթացների համատեքստում»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան







 
Նմանատիպ նորություններ
Դավթաշենի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
23 Սեպտեմբերի 2018 - 00:01
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ
22 Սեպտեմբերի 2018 - 23:49
Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Վանեցյանն անձնական միջոցներ չունի, որոնք կարող է ներդնել հայկական ֆուտբոլում
22 Սեպտեմբերի 2018 - 23:45
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որոնք կարող է ներդնել հայկական ֆուտբոլում:
Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին
22 Սեպտեմբերի 2018 - 23:32
Հայտնի է դարձել Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի անունը: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի որոշմամբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Մարմաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հայկ Հարությունյանը:
Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր
22 Սեպտեմբերի 2018 - 23:23
Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր:
Մելանյա Թրամփի մամուլի քարտուղարը նախազգուշացում է ստացել
22 Սեպտեմբերի 2018 - 22:56
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմն այս տարվա հուլիսին սիրալիրության օրենքը խախտելու համար նախազգուշացում է ստացել, հաղորդում է CNN-ը:
ՄԻՊ-ն անգլերենով և ֆրանսերենով զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ
22 Սեպտեմբերի 2018 - 22:41
Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին:
Այո, լրջագույն սպառնալիք կա. Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց
22 Սեպտեմբերի 2018 - 22:21
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց, այս մասին Վանեցյանը տեղեկացրեց Tert.am–ի հետ զրույցում։
Անհարմար իրավիճակ. Փաշինյանը պարզեց՝ Արարատի մարզպետը չի տիրապետում իր ղեկավարած մարզի տվյալներին
22 Սեպտեմբերի 2018 - 22:20
Աշխատանքային այցով այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արարատի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի եւ մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13363
 
Լրահոս`