Facebook   Twitter
 
Անդրեյ Տալալաև․ Սկոպյեում ցույց կտանք, որ խաղալ գիտենք

Անդրեյ Տալալաև․ Սկոպյեում ցույց կտանք, որ խաղալ գիտենք

12 Հուլիսի 2018 - 21:50
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը խոսել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում կայացած «Վարդարի» հետ հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ հայկական ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր մակեդոնական թիմին։
«Կարող եմ ասել, որ մենք շատ մեծ քայլ չենք արել։ Դժգոհ եմ խաղից։ Մենք երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք։ Որակազրկման պատճառով չկարողացանք թիմի ավագին օգտագործել։ Շատ հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք իրականացնել։ Երկրորդ կեսում ևս կարող էինք հաջողության հասնել։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները այնպես չմտան խաղի մեջ, ինչպես պլանավորել էինք։

Սկոպյեում ցույց կտանք, որ խաղալ գիտենք։ Մենք մի փորք այլ էինք ծրագրել երկրորդ կեսը։ 21 օր էինք մարզվել։ Խաղացողներ ունեինք, որ 8 օր առաջ միացան թիմին։ Մրցակիցը ավելի խաղացված թիմ ունի։ Ձախլիկ ֆուտբոլիստների կարիք ունենք։ Ռոբերտ Հակոբյանին դաշտ դուրս բերեցինք, բայց դա չօգնեց։Դեռ պատրաստ չէինք մեծ ճնշում գործադրելու։ Մենք խնդիր ունենք հայ ֆուտբոլիստներին բարձրացնել նոր մակարդակ։ Հայ ֆուտբոլիստներ կլինեն այնքան, որքան պետք կգա հաղթանակի համար։

Ես չեմ բաժանում ֆուտբոլիստներին հայերի ու ոչ հայերի։ Կրկնում եմ՝ մեր խաղացողները, ովքեր հավաքականներում են հանդես գալիս, մեկ քայլ առաջ պետք է անեն մեր օգնությամբ։ Պետրոս Ավետիսյանը շատ լավ խաղ ցուցադրեց։ Մենք բոլորով հաղթում ենք, բոլորով պարտվում։ Անկախ ազգությունից, ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայկական ֆուտբոլին ևս մեկ «եվրոպական» հաղթանակ բերենք։ Եկեք բոլորս միասին օգնենք իրար։ Կարևոր գործերը 21 օրում չեն արվում, մենք Աստված չենք, որը 7 օրում նոր աշխարհ արարեց»,- Անդրեյ Տալալաևի խոսքն է փոխանցում «Փյունիկի» մամուլի ծառայությունը։

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Մակեդոնիայում։

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանաբար գումար են ման եկել, չեն գտել. Արմավիրի մարզպետը` մարզպետարանում նախօրեին տեղի ունեցածի մասին
17 Փետրվարի 2019 - 23:11
Արմավիրի մարզպետարանից ոչինչ չի կորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով նախօրեին մարզպետարանում տեղի ունեցած գողության դեպքին:
Գազպրոմբանկը սառեցրել է վենեսուելական PDVSA հաշիվները. Reuters
17 Փետրվարի 2019 - 23:06
Գազպրոմբանկը որոշել է սառեցնել վենեսուելական նավթային Petroleos de Venezuela (PDVSA) ընկերության հաշիվները, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով կազմակերպության աղբյուրը:
Նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին հրավիրել է Հայաստան
17 Փետրվարի 2019 - 23:04
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15150
 
Լրահոս`