Facebook   Twitter
 
Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Փաշինյանին

Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Փաշինյանին

12 Հուլիսի 2018 - 22:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության:

Դոնալդ Տուսկը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ: «Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել
23 Սեպտեմբերի 2018 - 00:05
Տանզանիայի Վիկտորիա լճում խորտակված ուղևորատար լաստանավի նավամբարում աղետից երկու օր անց փրկարարները ողջ մնացած տղամարդու են հայտնաբերել:
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համատեղ մի շարք միջոցառումներին մասնակցելուց
23 Սեպտեմբերի 2018 - 00:00
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համատեղ մի շարք միջոցառումներին մասնակցելուց Ռուսաստանի հետ համագործակցության համար Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով:
Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև
22 Սեպտեմբերի 2018 - 23:38
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը շաբաթ օրն այցով Վիլնյուս է ժամանել, լիտվացի ժողովրդի համար ելույթով հանդես է եկել նախագահական պալատի մոտակա հրապարակում:
Սելենա Գոմեսին «բռնացրել են» խորհրդավոր անծանոթի հետ նախաճաշելիս
22 Սեպտեմբերի 2018 - 23:14
Սելենա Գոմեսին տեսել են խորհրդավոր անծանոթի հետ: Նրանք սկզբում միասին շոփինգի են գնացել, այնուհետեւ նախաճաշել են սրճարաններից մեկում:
Ռուս դիվանագետները չեն փորձել օգնել Ասանժին փախչել Մեծ Բրիտանիայից
22 Սեպտեմբերի 2018 - 23:07
Ռուսաստանի դիվանագետները չեն կապվել WikiLeaks-հիմնադիր Ջուլիան Ասանժի ներկայացուցիչների հետ կամ Լոնդոնում Էկվադորի դեսպանության ներկայացուցիչների հետ՝ Մեծ Բրիտանիայից նրա փախուստը կազմակերպելու համար։
Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի
22 Սեպտեմբերի 2018 - 23:03
Իրանի Ահվազ քաղաքում անցկացվող զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը:
Մելանյա Թրամփի մամուլի քարտուղարը նախազգուշացում է ստացել
22 Սեպտեմբերի 2018 - 22:56
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմն այս տարվա հուլիսին սիրալիրության օրենքը խախտելու համար նախազգուշացում է ստացել, հաղորդում է CNN-ը:
Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը
22 Սեպտեմբերի 2018 - 22:53
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում սեպտեմբերի 22-ին ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել. ջերմաչափերը 25.8 աստիճան տաքություն են ցույց տվել՝ ըստ Ցելսիուսի:
Բանգկոկում աղավնիների կերակրման համար պատիժ կսահմանեն
22 Սեպտեմբերի 2018 - 22:46
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի քաղաքային իշխանությունները պատրաստվում են պատիժ սահմանել քաղաքի հրապարակներում, շուկաների մոտ աղավնիներին կերակրելու համար՝ տեղեկացնում է Bangkok Post-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8224
 
Լրահոս`