Facebook   Twitter
 
Երվանդ Խունդկարյանն ընտրվեց վճռաբեկ դատարանի նախագահ

Երվանդ Խունդկարյանն ընտրվեց վճռաբեկ դատարանի նախագահ

12 Հուլիսի 2018 - 22:29
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի նոր ընտրություն:
Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:

Անցկացվել է նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություն:

Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չհավաքեցին անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցեցին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

1.Դանիելյան Ելիզավետա - 5

2.Թադևոսյան Լիլիթ - 5

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով անցկացրեց նոր ընտրություն, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ ընտրվեց Լիլիթ Թադևոսյանը՝ 8 ձայնով:

ԲԴԽ–ի նիստին կայացել է նաև հանդիպում-խորհրդակցություն ՀՀ երեք մարզերի՝ Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ՝ դատական իշխանությանը վերաբերող հրատապ հարցերի քննարկմանը դատավորներին մասնակից դարձնելու, նրանց դիրքորոշումները լսելու նպատակով:

Քննարկման առարկա դարձան մարզերում դատավորների նստավայրերի հնարավոր կանոնակարգմանը, դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշների սահմանմանը վերաբերող հարցերը:

Դատավորներին մտահոգող խնդիրների շարքում էին վճարման ենթակա պետական տուրքերի հետաձգման պրակտիկայի վերանայման, գործերի քննության ժամկետների ձգձգման պատճառ հանդիսացող փորձագիտական կենտրոնների և արդարադատության ավելորդ ծախսատարություն ստեղծող փոստային ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Դատավորների կողմից արված դիտարկումներն ու նկատառումներն արձանագրվեցին՝ Խորհրդի կողմից համապատասխան ընթացք ստանալու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրեց, որ հնչեցված հարցադրումներն իսկապես առաջնային են, և գործուն քայլեր են ձեռնարկվում թվայնացման գործընթացի ակտիվացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց նաև նշված դատարանների նախագահների ընտրություն:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չստացան: Առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Հովհաննես Ավագյանի և Վարդան Ստեփանյանի թեկնածությունները դրվեցին լրացուցիչ քվեարկության:

Արդյունքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Հովհաննես Ավագյանը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ դատարանի նախագահ ընտրվեց Վարդան Հարությունյանը՝ 7 ձայնով:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում՝ դատարանի դատավոր ընտրվեց Արամ Մկրտչյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեր տարածաշրջանն ունի աղետների ողբերգական փորձ եւ դրանց հետեւանքները հաղթահարելու օրինակներ. ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում
17 Հուլիսի 2018 - 17:12
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում մասնակցեց «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձեւավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը:
Հաշվարկվել է շուրջ 5 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
17 Հուլիսի 2018 - 17:08
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 24 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Առողջապահության նախարարը գիշերամիզություն և բարձր կամ ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության մեջ խնդիր չի տեսնում
17 Հուլիսի 2018 - 17:06
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացած նոր զինծառայության ձևաչափի՝ թերքաշայինների, գերքաշայինների, գիշերամիզություն և բարձր ու ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության անցնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարը խնդիր չի տեսնում:
ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը
17 Հուլիսի 2018 - 17:05
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հեշտացնել ԽՍՀՄ-ում ծնված օտարերկրացիների համար Ռուսաստանում կացության իրավունք ստանալը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Գորովոյին:
Գերծանրաբեռնվածության խնդիրը կլուծվի. Փոխնախարարը՝ Արարատի մարզի բնակիչներին
17 Հուլիսի 2018 - 17:03
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն, այսօր՝ հուլիսի 17-ին հանդիպել է Արարատի մարզի միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների եւ այդ երթուղիների աշխատանքից դժգոհ ուղեւորների հետ։
Հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան
17 Հուլիսի 2018 - 17:01
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախագահի հարցազրույցն ամբողջությամբ.
Ոստիկանությունը ազատել է ակտիվիստին, ում հանել էին Պուտինի եւ Թրամփի մամուլի ասուլիսից
17 Հուլիսի 2018 - 17:00
Հելսինկիի ոստիկանությունը ազատել է ակտիվիստ Սեմ Հուսեյնիին, որը երկուշաբթի որպես լրագրող մասնակցել էր Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսին եւ ուժի գործադրմամբ դահլիճից հանվել էր մինչեւ ասուլիսի մեկնարկը, որից հետո ձերբակալվել էր, հայտնում է Turun Sanomat պարբերականը:
Տարվա սկզբից ավելի քան 50 հազար միգրանտ է ժամանել Եվրոպա
17 Հուլիսի 2018 - 16:57
Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը 2018 թվականի սկզբից գերազանցել է 50 հազարը, սպանվել կամ անհայտ կորել է ավելի քան 1 440 մարդ: Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. «Տոյոտա»-ի երկու ուղևորները մահացել են
17 Հուլիսի 2018 - 16:47
Հուլիսի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» եւ «Տոյոտա» մակնիշների ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 61-ամյա ուղեւոր Աշոտ Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ մյուս երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև 59-ամյա Աիդա Գրիգորյանը։


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12413
 
Լրահոս`