Facebook   Twitter
 
Թրամփի հետ կապ ունեցած պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսն ազատ է արձակվել

Թրամփի հետ կապ ունեցած պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսն ազատ է արձակվել

12 Հուլիսի 2018 - 23:01
Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, ձերբակալվել էր ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում:
Նրան ձերբակալել էին այն պատճառով, որ նա թույլ էր տվել Sirens ստրիպտիզ ակումբի հաճախորդին իրեն շոշափել հենց բեմում՝ շոուի ժամանակ, իսկ դա հակասում է նահանգի օրենսդրությանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեքս-սկանդալի «հերոսուհուն» ազատ են արձակել այն բանից հետո, երբ նա 6 հազար դոլար տուգանք է վճարել:

Սթորմիի փաստաբանը ավելի վաղ պնդել էր, որ իր պաշտպանյալի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի:

Հիշեցնենք, որ պոռնոդերասանուհին հանդես էր եկել հայտարարություններով, որոնցում նշել էր, որ 2006 թվականին սեռական կապի մեջ է եղել Թրամփի հետ: Վերջինս հերքել էր Սթորմիի պնդումը:

 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանությունը ազատել է ակտիվիստին, ում հանել էին Պուտինի եւ Թրամփի մամուլի ասուլիսից
17 Հուլիսի 2018 - 17:00
Հելսինկիի ոստիկանությունը ազատել է ակտիվիստ Սեմ Հուսեյնիին, որը երկուշաբթի որպես լրագրող մասնակցել էր Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսին եւ ուժի գործադրմամբ դահլիճից հանվել էր մինչեւ ասուլիսի մեկնարկը, որից հետո ձերբակալվել էր, հայտնում է Turun Sanomat պարբերականը:
Տարվա սկզբից ավելի քան 50 հազար միգրանտ է ժամանել Եվրոպա
17 Հուլիսի 2018 - 16:57
Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը 2018 թվականի սկզբից գերազանցել է 50 հազարը, սպանվել կամ անհայտ կորել է ավելի քան 1 440 մարդ: Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ճապոնիան եւ ԵՄ-ն ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել
17 Հուլիսի 2018 - 15:53
Երեքշաբթի Ճապոնիան եւ Եվրամիությունը ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա համաշխահային ՀՆԱ 30 տոկոսով խոշորագույն տնտեսական դաշինք ստեղծել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Adidas-ը հագուստ է արտադրելու վերամշակված պլաստիկից
17 Հուլիսի 2018 - 15:47
Գերմանական մարզական բրենդը հայտարարել է, որ 2024 թվականին արդեն միայն վերամշակված պլաստիկ է օգտագործելու՝ հագուստի արտադրության մեջ։ Այդպիսով Adidas-ը լիովին հրաժարվելու է պոլիէստերից,– հաղորդում է CNN Money-ն։
Պեկինի օդանավակայանում հորդառատ անձրևների ու ամպրոպի պատճառով չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր չվերթներ
17 Հուլիսի 2018 - 15:38
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի միջազգային «Շոուդու» օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը մարել է հարազատ գյուղի բոլոր բնակիչների վարկերը
17 Հուլիսի 2018 - 15:06
Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է հարազատ Իմոցկի գյուղի բնակիչների վարկերը։ Այս մասին հաղորդում է Vijesti պարբերականը։
Մոսկվայի կենտրոնում երիտասարդը Ժիրինովսկիի վրա գարեջուր է լցրել
17 Հուլիսի 2018 - 14:28
Կիրակի, հուլիսի 15-ին, Մոսկվայի կենտրոնում, երիտասարդը գարեջուր է լցրել Դումայի սկանդալային հայտնի պատգամավոր և ռուսամետ ահաբեկիչների հանցակից Վլադիմիր Ժիրինովսկիի վրա։
69-ամյա Ալլա Պուգաչովան անճանաչելի է դարձել
17 Հուլիսի 2018 - 14:16
Ալլա Պուգաչովան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը ցնցել է նրա բաժանորդներին ու երկրպագուներին, քանի որ երգչուհուն իրոք հնարավոր չէ ճանաչել։
ԱՄՆ–ում կոչ են արել ստուգել Պուտինի՝ Թրամփին նվիրած գնդակի մեջ գաղտնալսող սարքերի հնարավոր առկայությունը
17 Հուլիսի 2018 - 14:12
ԱՄՆ–ում չեն բացառել, որ գնդակի մեջ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է Դոնալդ Թրամփին, գաղտնալսող սարք կարող է ներդրված լինել։ Նման հայտարարություն է արել հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3786
 
Լրահոս`