Facebook   Twitter
 
Պետության արժեհամակարգերի մեջ գիրքը մեծ դեր է ունենալու. Գրականագետը Վարչապետի հայտարարության մասին

Պետության արժեհամակարգերի մեջ գիրքը մեծ դեր է ունենալու. Գրականագետը Վարչապետի հայտարարության մասին

12 Հուլիսի 2018 - 23:16
Այս շաբաթ կառավարության նիստը գրքառատ էր: «Անտարես» հրատարակչությունը գործադիրին է նվիրել
Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Այնտեղ, որտեղ աչքերդ երբ բացես», «Ապուշների ուղևորությունը», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Գրիգի «Հիսուսի կատուն», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն», Արթուր Միկոյանի «Օտար լույս, Դիանա Գրիգորյանի «Դուռը թակում եմ», Արամ Պաչյանի «Օվկիանոս», «Ռոբինզոն», Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում», Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա», Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» և այլ գրքեր: Ինչին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց ծննդյան տոներին գնալիս միմյանց գրքեր նվիրել, հատկապես ժամանակակից գրողների գրքեր: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ այդ գրքերը, փոխանակվել գրքերով, քանի որ նախարարներին տարբեր գրքեր են բաժին հասել:

Նշվածին հաջորդեց հույսը, թե Վարչապետի կոչը կարող ենք պետական աջակցություն, պետական մակարդակով կարևորություն և ուշադրություն երևան բերել:

Թեմայի շուրջ HayNews.am-ը զրուցեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ: «Ընդհանրապես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ ուշադիր է եղել գրքի ու գիտելիքի հանդեպ, և դրանց կարևորությունը պարբերաբար շեշտել է իր նախընտրական և այլ ելույթներում:

Բայց բոլորովին այլ հարց է, երբ նա այդ նույն անում է արդեն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ»,-ընդգծեց գրականագետը: Վերջինիս համոզմամբ՝ սա իր հերթին նշանակում է, որ պետության արժեհամակարգերի մեջ գիրքն ու գիտելիքը մեծ դեր են ունենալու:

Անրադառնալով այս ոլորտում ամենակարևոր ու կնճռոտ հարցերին, որոնց վրա պետք է ուշադրություն սևեռի պետությունը, Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, «Դրանց մասին պարբերաբար խոսել ենք այս տարիների ընթացքում՝ հաշվի առնելով մեր պետության հնարավորությունները և մեր հասարակության մակարդակն ու ձգտումները: Ընդամենը՝ մեկ ու ամենակարևոր հարցի մասին կասեմ: Պետք է փոխվի իշխանության վերաբերմունքը գրքի հանդեպ, այդ վերաբերմունքը պետք է հասարակությունը զգա. սա իր հետ կբերի մնացյալ դրական փոփոխություններին»:


Զրուցակիցս նաև հույս հայտնեց, որ հաշվի անելով այն փաստը, որ Փաշինյանը սեր ու հարգարնք է վայելում և նրա խոսքը արժեք ունիք քաղաքացու համար, այս կոչը ևս օդում չի մնա,արդյունքում ընթերցողների թվի աճի կարձանագրենք:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
25 Սեպտեմբերի 2018 - 00:01
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Չիկագոյում երիտասարդ մի զույգի համար դարձել է հարսանիքի կազմակերպիչ եւ թամադա։
Նույն ժամին քնելը մեծահասակներին օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից
24 Սեպտեմբերի 2018 - 23:51
Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի եւ քնկոտության հաճախականությունը, ինչպես նաեւ ցերեկային լուսավորության ազդեցությունը:
Բացահայտվել է ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը
24 Սեպտեմբերի 2018 - 23:35
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։
Միլանի նորաձեւության շաբաթ. Երեք կուրծք ունեցող մոդելները ցնցել են բոլորին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:17
Միլանի նորաձեւության շաբաթն ավարտված է, իսկ նորաձեւությամբ տարված խավի հայացքն ուղղված է դեպի Փարիզ, սակայն անդրադառնանք Միլանի նորաձեւության շաբաթի ամփոփիչ՝ GCDS բրենդի ցուցադրությանը:
Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել
24 Սեպտեմբերի 2018 - 22:53
Ոստիկանությունը հաստատել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հայտարարությունը՝ ցուցակներում մահացած մարդու անուն հայտնաբերելու մասին։
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
24 Սեպտեմբերի 2018 - 22:48
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Տարօրինակ է բիզնեսի ներկայացուցիչների ներգրավումը նախարարության խորհրդատուների աշխատանքում
24 Սեպտեմբերի 2018 - 22:32
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվեց, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13399
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն