![]() Մեծացե՛ք, Առուշ… Մեծացե՛ք գոնե հանուն այն բանի, որ Ձեզ վրա մարդիկ մի քիչ պակաս ծիծաղեն12 Հուլիսի 2018 - 23:21
«Goris Today»-ը հուլիսի 10-ին հրապարակել է մի նյութ, որտեղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատասխանելով հնչեցված հարցին, թե «ո՞վ է ֆինանսավորել Գորիսի կենտրոնական հրապարակի վերակառուցման աշխատանքները և ո՞ւմ նախաձեռնությամբ», անհիմն ինքնավստահությամբ ու լկռահաչությամբ պնդել է, թե «Գորիսի կենտրոնական հրապարակի վերակառուցումն իրականացվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով, ընթացել՝ երկու փուլով և շուտով կմեկնարկի երրորդ փուլը նույնպես»։
Ասեմ՝ նորելուկ քաղաքապետը հրապարակավ ստել է։
Հարկ եմ համարում անգետ տղային տեղեկացնել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության (տնօրեն՝ Մաքսիմ Հակոբյան) ու Գորիսի քաղաքապետարանի համատեղ ուժերով բարեկարգվել է Գորիսի Մխիթար Սպարապետի անվան հրապարակը: Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական ներդրումով նույն թվականի հոկտեմբերի 16-ին՝ Գորիս քաղաքի 140- ամյակի առիթով, նա իր հայրենի քաղաքին նվիրեց Սուրբ Գրիգոր Տաթևացու հրաշակերտ կոթողն ու նույն հրապարակի նորաոճ շատրվանները՝ Սևադա Զաքարյանի հեղինակած նախագծով (քանդակագործ՝ Նարեկ Օրդյան): Ինչ վերաբերում է Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակի կառուցման շուրջ ծավալված խոսակցություններում շրջանառվող պնդումներին, թե այն կառուցվել է նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի կողմից, առնվազն անհեթեթություն է. թեկուզև այն պատճառով, որ Վահեն նույնիսկ չգիտի, թե ով է Գրիգոր Տաթևացին: Վստահ եմ, որ գոնե Գորիսում այս մասին քաջատեղյակ են։ Իսկ վստահ ստելուց առաջ արժեր մտածել, որ նման անհեթեթ խոսքով ծիծաղելի եք դառնում նորովի: Համայն(Ք)ապետ Առուշին մի հորդոր ունեմ՝ վատ է Առուշ, նույնիսկ շատ վատ, որ Ձեր անունը մամուլի էջերում տեսնելու համար, առանց շունչ քաշելու, պատեհ-անպատեհ, Սուրիկ Խաչատրյանի անունն եք տալիս։ Տիեզերական գիտելիքներ ամենևին էլ պետք չեն՝ հասկանալու Ձեր լպիրշ պահվածքն ու ինֆանտիլիզմին բնորոշ դրսևորումները։Դուք բարդույթներ հաղթահարելու լուրջ խնդիր ունեք,Դուք կայանալու խնդիր ունեք… Մեծացե՛ք, Առուշ, աճե՛ք վերջապես… Աստծու սիրույն։ Դրանից Գորիսը միայն կշահի։ Իսկ Սուրիկ Խաչատրյանի՝ հավերժությանը մեկնված գործերին հասնելու համար,Դուք միայն կարող եք երազել, այն էլ՝ մեղր-կարագի ու հաց-պանրի ամենօրյա սննդակարգով։ Մինչդեռ, նկատի ունենալով Ձեր՝ հիմնարար գիտելիքների գենետիկ պակասը, բնատուր ունակությունների ու հմտությունների ամուլ վիճակը, քսանչորսժամյա ռիթմով աշխատելու դեպքում նույնիսկ հազիվ թե այդ երազանքներն իրականություն դառնան։ Հետևաբար՝ փորձեք համեստորեն թաքնվել ու չերևալ. դեռ չրթի –վիրթի անել ու սնոտիաբանությամբ զբաղվել կարող եք, բայց աշխատել ու լինել Գորիսի արժանապատիվ ղեկավար՝ չեք կարող։ Մեծացե՛ք, Առուշ… Մեծացե՛ք գոնե հանուն այն բանի, որ Ձեզ վրա մարդիկ մի քիչ պակաս ծիծաղեն։ Արմինե Օ. ![]() 22 Փետրվարի 2019 - 16:41
ՈւԵՖԱ-ի` Նիոնում տեղակայված շտաբ-բնակարանաում կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
![]() 22 Փետրվարի 2019 - 16:38
ԱՄՆ-ի Օհայո նահանգից 130 կգ կշռղ 19-ամյա Միշել Ֆարայը ստամոքսի ծավալի փոքրացմանն ուղղված դիետայի եւ մարզանքների շնորհիվ մեկ տարվա ընթացքում կրկնակի նիհարել է:
![]() 22 Փետրվարի 2019 - 16:35
SHAMSHYAN.com-ի տեղեկություննրով՝ քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել Արթուր Վարդանյանը։
![]() 22 Փետրվարի 2019 - 16:34
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հանդերձը» շատ է դուր եկել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
![]() 22 Փետրվարի 2019 - 16:32
Կիրովում 2-ամյա աղջիկը մահացել է՝ սովից լվացքի փոշի ուտելու պատճառով։
![]() 22 Փետրվարի 2019 - 16:16
Փետրվարի 22-ին Արցախի հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է՝ Արցախի ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:
![]() 22 Փետրվարի 2019 - 16:15
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի:
![]() 22 Փետրվարի 2019 - 16:13
Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամները փետրվարի 26–ին ժամը 18.00–ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում` «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով։
![]() 22 Փետրվարի 2019 - 16:12
Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:
|
Լրահոս`
![]()
130 կգ կշռղ աղջիկը կրկնակի նիհարել է
Հասարակություն ![]()
«Ծանրամարտը կարող է զարգանալ Արցախում». Նազիկ Ավդալյան
Հասարակություն ![]()
Ոստիկանությունում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր
Հասարակություն ![]()
Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ջուլիան Ասանժն Ավստրալիայի անձնագիր է ստացել
Միջազգային |