Facebook   Twitter
 
«Հրապարակ». Նախարարն առաջարկել է ուռուցքաբանության կենտրոնը տալ Լֆիկ Սամոյի կառավարմանը

«Հրապարակ». Նախարարն առաջարկել է ուռուցքաբանության կենտրոնը տալ Լֆիկ Սամոյի կառավարմանը

13 Հուլիսի 2018 - 08:35
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը»․ խոսքն «Աստղիկ» ԲԿ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է։
Ներկաները չեն թաքցրել իրենց տարակուսանքը, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Ալեքսանյանն էր, ում «սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների հանցավոր գործունեության բացահայտումը։

Թեեւ Թորոսյանը նախնական պայմանավորվածություն է ունեցել Ալեքսանյանի հետ, սակայն կառավարությունն Ուռուցքաբանության կենտրոնը նրան հանձնելու առաջարկին բացասաբար է վերաբերվել, եւ հարցը կարծես փակվել է։

Հիշեցնենք, որ դեռեւս Տիգրան Սարգսյանի օրոք է նշված կենտրոնը Համաշխարհային բանկի օգնությամբ կառուցվել, հետագայում այն զինել են ժամանակակից սարքավորումներով, սակայն մինչ օրս չի շահագործվում։ Իշխանությունը մտադիր է այն վստահել բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ շահագործողի։

Այն ծառայելու է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար․ ամեն տարի մեր երկրից հարյուրավոր հիվանդ քաղաքացիներ մեկնում են արտերկիր՝ բուժվելու, կենտրոնի շահագործումից հետո ակնկալվում է, որ դրսից Հայաստան կժամանեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Մի Պուտին է գալիս, Երևանը կաթվածահար է լինում». Ֆրանկոֆոնիային ընդառաջ՝ իշխանությունների խնդիրները. «Հրապարակ»
20 Հուլիսի 2018 - 09:37
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս:
«Փաստ». 5 միլիոնով «LEXUS» է գնել. դրամական միջոցները 6 մլն դրամ են
20 Հուլիսի 2018 - 09:35
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը նախորդ տարի վաճառել է իր մեքենան՝ փոխարենը գնելով ավելի թանկարժեքը, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Հրապարակ»․ Ինչպե՞ս են այդքան նախագահներին տեղավորելու
20 Հուլիսի 2018 - 09:27
Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 անդամ)։
«Ժողովուրդ». Ռուսական կողմը պնդում է, որ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի
20 Հուլիսի 2018 - 09:25
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմը պնդում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ առանց նախազգուշացնելու զորավարժություններ էին արել հենց բնակելի տարածքում, քաղաքական ենթատեքստ չունի:
«Իրավունք». Պայքար Արթուր Վանեցյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջե՞ւ
20 Հուլիսի 2018 - 09:23
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա նաեւ անկեղծացավ, որ ֆուտբոլասեր է եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Ֆրանսիային, որը դարձավ չեմպիոն:
«Իրատես». Նիկոլ Փաշինյանի բաց ու թափանցիկ այդ բեմելը մանիպուլյացիոն կողմ ունի
20 Հուլիսի 2018 - 09:15
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ոչ թե ֆեյսբուքյան, այլ կենդանի ասուլիսը, ինչ-որ մեկը վերջապես բացատրել է, որ «լայքերի» քանակով հարցերին պատասխանելը ոչ միայն պետական մոտեցում չէ խնդիրներին, այլեւ անլուրջ է՝ կատարման առումով։
Ժուլիկություն. «Ալֆա-Ֆարմ»-ը վաճառում է որպես օգնություն ստացված դեղեր. «Ժամանակ»
20 Հուլիսի 2018 - 09:13
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցը զբաղվում է չգրանցված դեղերի վաճառքով. անգամ որպես օգնություն ստացված դեղեր կարելի է գտնել «Ալֆա-Ֆարմի» դեղատներում, այն էլ` բավական թանկ գնով:
«Ժամանակ». Չորով. «Հեռացեք, հիմա որոշումներ կայացնողը ես եմ». Կոտայքի մարզպետը՝ գյուղապետերին
20 Հուլիսի 2018 - 09:06
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի եւ խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն:
Կառավարությունը որոշել է խնայողություններ անել տպագիր մամուլի հաշվին. «Ժողովուրդ»
20 Հուլիսի 2018 - 08:49
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1295
 
Լրահոս`