Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ գտնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ գտնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

13 Հուլիսի 2018 - 08:46
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու Սերժ Սարգսյանի խնամուն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին, և այդ պաշտոնում նշանակելու է իր ընկերոջը: Թերթը հիշեցրել է, որ նախարարությունն արդեն մի քանի շաբաթ է՝ ստուգումներ է իրականացնում հիվանդանոցում, և Թորոսյանը հայտնաբերված չարաշահումների մասին խոսել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում:
Թերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նախարարն այս հարցում վճռական է տրամադրված և աուդիտ իրականացնող ընկերությանը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ հայտնաբերել հիվանդանոցում, քանի որ ինքը տնօրենի իր թեկնածուն ունի: Թերթը նաև հիշեցրել է, որ երեկ բուժհիմնարկի անձնակազմը նամակ է հրապարակել՝ նախարարից պահանջելով դադարեցնել իրենց հիվանդանոցի դեմ սկսված արշավը:

«Ժողովուրդ»-ը փորձել է կապ հաստատել հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել զանգերին։ Իսկ ԱՆ-ից փոխանցել են հետևյալը.«Բազմաշերտ ուսումնասիրություն է արվում, քանի որ այն Առողջապահության նախարարության ենթակայության կառույց է։ Ստուգվում է հատկապես պետպատվերով տրամադրված ծախսերի արդյունավետությունը։ Արդեն իսկ խախտումներ հայտնաբերվել են»։ Հարցին, թե նախարարն իր թեկնածուն ունի, մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ ինքը նման տեղեկություն չունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
16 Փետրվարի 2019 - 09:17
«Հրապարակ» թերթը գրում է.
«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի երջանկության բանաձեւը. Նոր ռեկորդ
16 Փետրվարի 2019 - 09:04
«168 ժամ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1489
 
Լրահոս`