Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Վարչապետը Երևանի ավագանին կլուծարի այլ այն հաշվարկով, որ և´ ԱԺ, և´ ավագանու ար­տահերթ ընտրություններն անցկացվեն միևնույն օրը

«Ժողովուրդ». Վարչապետը Երևանի ավագանին կլուծարի այլ այն հաշվարկով, որ և´ ԱԺ, և´ ավագանու ար­տահերթ ընտրություններն անցկացվեն միևնույն օրը

13 Հուլիսի 2018 - 08:53
«Չի բացառվում, որ Երևանն իր 2800-ամյակը տոնի առանց քաղաքապետի. Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել:
Երեկ էլ Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի նոր ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին: Միայն թե ավագանու ՀՀԿ խմբակցությունը, որ մեծամասնություն է, կարծես թե հակված չէ այդ օրը քաղաքապետ ընտրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Ու հիմա ՀՀԿ-ականները ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենսդրությամբ սահմանված կարգով կրճատի ավագանու լիազորու­թյունները՝ լուծարելով այն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ Փաշինյանն ավագանին լուծարի ոչ թե անմիջապես քաղաքապետ չընտրելուց հետո, այլ այն հաշվարկով, որ և´ ԱԺ, և´ ավագանու ար­տահերթ ընտրություններն անցկացվեն միևնույն օրը. օրենսդրությունը այդ ամենի հնարավորությունն ընձեռում է՝ ավագանու լուծարման համար կառավարության առաջ չսահմանելով ժամկետներ, չնայած ՀՀԿ-ականներն ի սկզբանե այլ հաշվարկներ են ունեցել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թոխմախի Մհերի «քայլը». Նա աջակցել է Ալեն Սիմոնյանին. «Ժամանակ»
14 Դեկտեմբերի 2018 - 09:53
«Ժամանակ» թերթը գրում է.
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ճնշե՞լ են, թե՞ ոչ. «Ժողովուրդ»
14 Դեկտեմբերի 2018 - 09:51
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դատական համակարգում դարձել է ներքին տարաձայնության առիթ:
Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել. «Փաստ»
14 Դեկտեմբերի 2018 - 09:30
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայոց աշխարհ». Տասը ամսում երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար
14 Դեկտեմբերի 2018 - 09:21
«Հայոց աշխարհ» թերթը գրում է.
«Հրապարակ». Նոր կառավարությունը կունենա մեկ փոխվարչապետ
14 Դեկտեմբերի 2018 - 09:12
«Հրապարակ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1434
 
Լրահոս`