Facebook   Twitter
 
Զարգացման կենտրոն` «Նավապետ Քիդի գանձերի կղզի» ժամանցի կենտրոնում (լուսանկարներ)

Զարգացման կենտրոն` «Նավապետ Քիդի գանձերի կղզի» ժամանցի կենտրոնում (լուսանկարներ)

13 Հուլիսի 2018 - 09:10
«Նավապետ Քիդի գանձերի կղզի» մանկական ժամանցային կենտրոնում երեխաների համար բացվել է նոր զարգացման կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Աննա Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սա նախատեսված է այն երեխաների համար է, ովքեր, բացի աշխույժ խաղերից, սիրում են հանգիստ, զարգացնող և, ինչու ոչ, կենցաղային խաղեր: «Փորձել ենք ստեղծել մի անկյուն, որտեղ երեխան կկարողանա հանգիստ խաղալ»,-ասաց նա:

Նա նշեց, որ կենտրոնում նորույթ են ներկայացրել, որը երեխային թույլ է տալիս, միգուցե, իր երազանքն իրագործել: Ըստ խաղի` երեխան ընտրում է իր ցանկացած հերոսի, ներկում է և իր աշխատանքը երևում է պատի վրա տեղադրված ինտերակտիվ էկրանի վրա: Աննա Մելքոնյանն ասաց, որ երեխաները տարբեր կերպարներ են ընտրում և նույնիսկ ռոք-արքայադուստրների տարբերակներ են եղել:

Բացի այդ կենտրոնի պատերը դրսից խաղերով են պատված, ինչը երեխաներին ևս հետաքրքրում է: «Ունենք մեծ տնակ, որտեղ երեխաները ծանոթանում են կենդանիների հետ: Փազլի նման խաղ կա, որը երեխային ևս ստեղծագործելու հնարավորություն է տալիս: «Մեգա Թոյս» խանութից գեղեցիկ հավաքածու կա՝ խոհանոցային խաղերի և աղջիկների սիրելի հերոսների տիկնիկների»,-ասաց նա:

Կենտրոնի տնօրենը նաև ասաց, որ զարգացման կենտրոնում տարիքային սահմանափակում չկա, իսկ 30 րոպեն արժե 1000 դրամ: «Հաճախորդներին չնեղացնելու համար ընտրել ենք ամենաօպտիմալ արժեքը»,-ասաց նա և նշեց, որ «Նավապետ Քիդի գանձերի կղզի» մանկական ժամանցային կենտրոնում նոր խաղերի տեսքով նորություններ կլինեն նաև այս տարեվերջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
23 Սեպտեմբերի 2018 - 23:56
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Հայտնվել ենք մահակների հարվածների տակ, որ մոտեցնենք էս օրը․ Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:53
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրում է․ «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:50
Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Երեւանի ավագանու ընտրության արդյունքներին ուղիղ կարող եք հետեւել այստեղ
23 Սեպտեմբերի 2018 - 23:47
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց եղանակով հրապարակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել
23 Սեպտեմբերի 2018 - 23:37
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել:
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները. «Իմ քայլը» առաջին տեղում է
23 Սեպտեմբերի 2018 - 23:33
Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են:
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:27
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասի դռները, օրենքով սահմանված կարգով, ժամը 20։00-ին փակվեցին հանձնաժողովի նախագահ Գայանե Մինասյանի կողմից։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:17
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13384
 
Լրահոս`