Facebook   Twitter
 
«Հրապարակ». Նախագահականից՝ վարչապետի աշխատակազմ

«Հրապարակ». Նախագահականից՝ վարչապետի աշխատակազմ

13 Հուլիսի 2018 - 09:16
«Հրապարակ» թերթը գրում է.
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներին՝ գրել էինք, որ նրանց թվում են Սերժ Սարգսյանի օրոք նախագահականում գլխավոր խորհրդական աշխատած Արամ Ղարիբյանն ու Ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների շնորհման վարչության պետ, ապաեւ՝ նախագահի ռեֆերենտ Ջեմմա Հակոբյանը:

Նախագահի աշխատակազմում վերոհիշյալ վարչությունն այլեւս գոյություն չունի, նույնանուն բաժինը այժմ վարչապետի աշխատակազմում է ներգրավված, որի պետ է նշանակվել Կարեն Գրիգորյանը: Նա հերթական կադրն է, որը նախագահականից տեղափոխվել է վարչապետի աշխատակազմ: Ի դեպ՝ Գրիգորյանը, դատելով վարչապետի ծառայողական կայքից, հունիսի 20-ին է պաշտոնը ստանձնել, սակայն ընդամենը մի քանի օր առաջ՝ մեր անդրադարձից հետո, նրա անձնական տվյալները զետեղվեցին կայքում: Մինչ այդ որեւէ մեկի անունը, որպես բաժնի պետ, նշված չէր եւ ենթադրել էինք, որ նշանակում դեռեւս չի եղել: Անկուսակցական, մասնագիտությամբ իրավաբան, երեք երեխաների հայր Կարեն Գրիգորյանի մասնագիտական ողջ գործունեությունն ու ծառայողական առաջխաղացումը, կարելի է ասել, կապված է եղել նախագահականի հենց այդ բաժնի հետ, որը հետագայում վարչություն է դարձել: Գրիգորյանն աշխատել է երեք նախագահների օրոք. 1994-1996 թթ. եղել է հիշյալ բաժնի բաժնի 1-ին կարգի մասնագետ, 1996-1998 թթ՝ նույն բաժնի առաջատար մասնագետ, 1998-1999 թթ՝ գլխավոր մասնագետ, 1999-2017 թթ՝ արդեն իսկ վարչության պետի տեղակալ: 2017թ. նոյեմբերից 2018թ. հունիսը Գրիգորյանը վարչության պետի պաշտոնակատարն էր: 46 ամյա պաշտոնյան ունի պահեստազորի ավագ լեյտենանտի կոչում, ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Նշենք նաեւ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունն ունի ներման եւ քաղաքացիության բաժին, որի պետն է Անի Մուրադյանը:

Նախագահականի անձնակազմի կառավարման եւ պետական պարգեւների վարչությունն էլ, որի պետը Նարե Դանիելյանն է, ունի պարգեւների եւ կոչումների բաժին, պետ՝ Մարգարիտա Թադեւոսյան: Երկու պետական հիմնարկներում այս՝ միմյանց կրկնող վարչություն-բաժինների խնդիրն առաջավ Սերժ Սարգսյանի վարչապետացումը նախապատրաստելու պատճառով, երբ նրա նախագահության վերջին ամիսներին որոշվեց, որ պետք է նախագահից «խլվի» ու վաչապետին «բաշխվի» մասնավորապես ներման եւ պարգեւների ու կոչումների շնորհման լծակը: (Այս ամենն, իհարկե բացատրվեց համապատասխան օրենքները սահմանադրությանը համապատասխանեցնելու համատեքստում): Նախագահը այս հարցերում սոսկ հաստատող-վավերացնողի ֆունկցիա ունի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այցելել է գեներալ Մանվել Գրիգորյանին
21 Նոյեմբերի 2018 - 09:52
«Մեզ հայտնի էր դարձել, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրերս այցելել է կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանին:
«Ժողովուրդ». Ավագանու անդամին ծեծած քաղաքապետն անպատիժ մնաց
21 Նոյեմբերի 2018 - 09:28
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժամանակ». Զեյնալյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նախարարի նոր հավակնորդի անուն է շրջանառվում. ով է նա
21 Նոյեմբերի 2018 - 09:17
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում։
Սևերի և սպիտակների բաժանում այս անգա՞մ էլ կլինի. «Ժողովուրդ»
21 Նոյեմբերի 2018 - 09:05
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նույնասեռական պաշտոնյաների անունները հրապարակելու ժամանակն է. նախկին իշխանություններն անդառնալի կորուստներ կունենան. «Ժողովուրդ»
21 Նոյեմբերի 2018 - 08:58
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը տեւեց ավելի քան երեք ու կես ժամ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1413
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
Տնտեսություն, Հասարակություն