Facebook   Twitter
 
«Հրապարակ». Վարչապետի և կառավարության կողմից առաջարկված ԸՕ նախագիծն առևտրի առարկա չի լինելու.Դանիել Իոննիսյան

«Հրապարակ». Վարչապետի և կառավարության կողմից առաջարկված ԸՕ նախագիծն առևտրի առարկա չի լինելու.Դանիել Իոննիսյան

13 Հուլիսի 2018 - 09:35
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարության ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հաջորդ օրն իրեն լավ չէր զգում ԱԺ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ իր դրսեւորած վարքագծի համար․ «Չէի ցանկանա հարաբերությունների նման լարում լիներ, ինքս էլ կոնսենսուսի կողմնակից եմ»։

Իսկապե՞ս սեպտեմբերին ԸՕ-ն պատրաստ կլինի։ «Այո, դա խիստ իրատեսական է»։ Քանի՞ նախագիծ կլինի։ «2 նախագիծ կլինի, թե 1, կախված է նրանից, թե պառլամենտի հանձնաժողովը նախագիծ կառաջարկի՞, թե՞ ոչ։ Մենք հաստատ նախագիծ առաջարկելու ենք, երկրորդեմ՝ վարչապետի եւ կառավարության կողմից առաջարկված նախագիծն առեւտրի առարկա չի լինելու»։ Реклама 40 Ի՞նչ ասել է «առեւտրի առարկա»։ «Ասել է՝ «մեր այս մոտեցումն ընդունեք, մենք այս մոտեցումը հանդես բերենք» մակարդակի քննարկումներ չեն լինելու»։ Իսկ եթե ԱԺ ուժերը «կողմ» չքվեարկե՞ն ձեր տարբերակին։ «Վարչապետն ու կառավարական հանձնաժողովը լավագույն օրենսգրքի ջատագովն են․ այն կունենա հանրային շատ լուրջ սատարում։ Խորհրդարանն այդ օրենսգրքին դեմ, թե կողմ կքվեարկի՝ մեր հանձնաժողովի խնդիրը չէ»։ Իսկ եթե ձեր նախագիծը մերժվի, պատգամավորներն ընդունեն իրենց նախագիծը։ «Ճիշտն ասած՝ ես դա քիչ հավանական եմ համարում, եթե չասեմ՝ բացառում եմ»։ Իսկ ձեր հանձնաժողովն ո՞վ է ֆինանսավորում։

«Հանձնաժողովի անդամները, որպես այդպիսին, աշխատավարձ չեն ստանում, ես աշխատավարձ ստանում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորումից», Արարատ Միրզոյանը փոխվարչապետի իր աշխատավարձն է ստանում»։ Ասում են՝ կոնկրետ Դուք կառավարությունից ստանում եք միլիոնուկես դրամ՝ ԸՕ-ի աշխատանքների համար։ «Ոչ, այդպես չէ, ես «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ստանում եմ այն նույն աշխատավարձը, որն ստանում էի հեղափոխությունից առաջ, չնայած առաջիկայում չեմ բացառում արձակուրդ վերցնեմ՝ միայն ԸՕ-ի վրա աշխատելու համար»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». ԱԽ պաշտոնյայի ունեցվածքը. բնակարան, փոխառություններ և ավտոմեքենա
15 Նոյեմբերի 2018 - 09:52
«Փաստ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռուզաննա Մակարյանը հայտարարագրել է բնակարան:
«Փաստ». Սելֆիի ձողի սինդրոմը. Իսկ Աշոտյանը կարո՞ղ է առանց Ավշարի Արայիկի ու Ալեքսանյանի իր տեղն ապահովել դաշտում
15 Նոյեմբերի 2018 - 09:43
«Փաստ» թերթը գրում է. ««Եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու:
«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանն էլ չի օգնելու Գառնիկ Իսագուլյանին
15 Նոյեմբերի 2018 - 09:37
«Ժամանակ» թերթը գրում է. «Գառնիկ Իսագուլյանը ցանկացել է իր ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն այդպես էլ չի կարողացել իրագործել իր նպատակը, որովհետև չի կարողացել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթել:
«Ժամանակ». Ծառուկյանը հրահանգել է աշխատանքից ազատել Պետրոս Ղազարյանին. հաղորդման ժամանակ հնչել են անուններ
15 Նոյեմբերի 2018 - 09:12
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել:
«Ժողովուրդ». Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու. Մանե Թանդիլյան
15 Նոյեմբերի 2018 - 09:03
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել:
«Հրապարակ». ՔՊ-ում հույս ունեն, որ Մալաթիայում Սամվել Ալեքսանյանը կօգնի իրենց
15 Նոյեմբերի 2018 - 08:55
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։
«Հրապարակ». Ծանոթ-բարեկամ ինստիտուտը կրկին գործո՞ւմ է
15 Նոյեմբերի 2018 - 08:48
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք և՞ս գտնում եք, որ ծանոթ-բարեկամի ինստիտուտը չի գործում այսօր՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանին։
«Ժողովուրդ». Սադրա՞նք, թե՞ բանակցություններից առաջ «Գազպրոմին» անկյուն մղելու և խեղճացնելու փորձ
15 Նոյեմբերի 2018 - 08:41
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊԵԿ-ը երեկ հայտարարություն է տարածել՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրելով առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններից խուսափելու մեջ:
«Հրապարակ». «Չանել նման բաներ». ՔՊ-ն զգուշացրել է Արարատի մարզպետին
15 Նոյեմբերի 2018 - 08:27
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է։ Այստեղ են ապրում Ավշարի Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրները, Մանվել Ղազարյանը, այստեղ է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1407
 
Լրահոս`
 
 
 
 
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ
Հասարակություն, Քաղաքական