Facebook   Twitter
 
Ճապոնիայում ջրհեղեղի հետեւաքով զոհվել է 204 մարդ

Ճապոնիայում ջրհեղեղի հետեւաքով զոհվել է 204 մարդ

13 Հուլիսի 2018 - 09:36
Ճապոնիայի հարավարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 204-ի: Այս մասին հայտնել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստ»-ն:
Նա հավելել է, որ պաշտոնապես անհետ կորած է համարվում 28 քաղաքացի, չի հաջողվում հաստատել եւս 54-ի գտնվելու վայրն ու անվտանգությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 200 զոհվածի մասին: Ուրբաթ Ճապոնիայի կառավարությունը որոշել է 10 պրեֆեկտուրաների (Ճապոնիայում ընդհանուր 47 պրեֆեկտուրա կա) տուժած 58 բնակավայրերին 35 մլրդ իենի (մոտ 350 մլն դոլար) սուբսիդիաներ հատկացնել:

Հիմա աղետըի գոտում աշխատում են ինքնապաշտպանության ուժերի, ոստիկանության եւ հրշեջ պահպանության (Ճապոնիայում նրա վրա են դրված նաեւ փրկարար ծառայության գործառույթները) 73 հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ 5,5 հազար կամավորներ:

Տուժած շրջաններում ավելի քան 5 հազար մարդ գտնվում է տարհանման կետերում: Առանց ջրի են մնում ավելի քան 200 հազար տնտեսություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հնդկաստանում ավելի քան 100 մարդ վարակվել է «Զիկա» վիրուսով
15 Նոյեմբերի 2018 - 08:44
Հնդկաստանի Մադհիյա Պրադեշ նահանգի 109 բնակիչները, ներառյալ 34 հղի կանայք, նոյեմբերի սկզբից վարակվել են Զիկա վիրուսով, հաղորդում է NDTV-ն:
Հնդկաստանում հանգուցյալն արթնացել է հուղարկավորության ժամանակ
15 Նոյեմբերի 2018 - 00:00
Հնդկաստանի Ռաջաստան նահանգում բնակվող 95-ամյա Բուդ Ռամ անունով տարեց տղամարդը կրծքավանդակի սուր ցավից ուշագնաց է եղել: Ընտանիքի անդամները բժիշկ են հրավիրել, որը տղամարդուն զննելուց հետո, արձանագրել է նրա մահը:
Թուրքիայում Ղարաբաղ անվանումով ևս մեկ զբոսայգի է բացվել
14 Նոյեմբերի 2018 - 23:32
Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում «Ղարաբաղ. եղբայրության այգի» անվանումով զբոսայգի է բացվել: Ուրֆայի քաղաքապետարանի կողմից կառուցված զբոսայգում կանգնեցվել է նաև այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հուշարձան:
Նկարիչ Էդվարդ Հոփերի նկարը աճուրդում 92 մլն դոլարով է վաճառվել
14 Նոյեմբերի 2018 - 23:15
Ամերիկյան հանրահայտ նկարիչ Էդվարդ Հոփերի «Չինական ռագու» նկարը Նյու Յորքի աճուրդում մոտ 92 մլն դոլարով է վաճառվել՝ տեղեկացնում է BBC-ն։
Թուրք լրագրողը Գյուլենի հետ կապի համար դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
14 Նոյեմբերի 2018 - 22:15
Թուրք լրագրող Ալի Ունալը դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 2016թ․ հեղաշրջման փորձի կազմակերպիչներից մեկը լինելու մեջ։
Իրանի հետ առեւտրի պաշտպանության վերաբերյալ ԵՄ հատուկ նախաձեռնությունը կարող է ձախողվել
14 Նոյեմբերի 2018 - 20:05
ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված Իրանի հետ առեւտրի պաշտպանության հատուկ նախաձեռնությունը կարող է ձախողվել, քանի որ ԵՄ երկրները պատրաստ չեն ընդունել այն՝ Վաշինգտոնի կողմից պատժվելու վախից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:
Բրիտանացին մահացել է կատվի կծելու հետևանքով
14 Նոյեմբերի 2018 - 19:55
Մարոկկոյում կատվից կատաղությամբ վարակված բրիտանացի է մահացել:
Կալիֆոռնիայում հրդեհները կմարեն նաև կալանավորները
14 Նոյեմբերի 2018 - 19:45
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Հրշեջ ծառայությունները միայնակ չեն կարողանում պայքարել դրանց դեմ, նրանց աշխատանքներում ներգրավվել են կալանավորները. հայտնում է ТАСС-ը:
Անկարայում քաղաքացին բարձրացել է Մեջլիսի շենքերից մեկի տանիքին ու ցանկացել ինքնասպան լինել
14 Նոյեմբերի 2018 - 18:12
Թուրքիայում քաղաքացին բարձրացել է Մեջլիսի տարածքում գտնվող շենքերից մեկի տանիքին ու փորձել ցած նետվելով ինքնասպանություն գործել, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4194
 
Լրահոս`