Facebook   Twitter
 
 «Հրապարակ».Երիտասարդ իշխանավորները մանուկների նման նեղանում են, ժամանակին՝ գործընկեր, այժմ հակառակ դաշտում հայտնված լրագրողներից

«Հրապարակ».Երիտասարդ իշխանավորները մանուկների նման նեղանում են, ժամանակին՝ գործընկեր, այժմ հակառակ դաշտում հայտնված լրագրողներից

13 Հուլիսի 2018 - 09:39
«Հրապարակ» թերթը գրում է․
«Այս օրերին բոլորս ուշի ուշով հետեւում ենք նոր իշխանությունների վարքուբարքին։ Երիտասարդ իշխանավորները, որոնք «ս կառաբլյա նա բալ» տարբերակով հրապարակից ու փողոցներից հայտնվեցին բարձր իշխանական կաբինետներում եւ թանկարժեք մեքենաների մեջ, ծանր փորձությունների շրջան են անցնում։ Նրանք դեռ հոգեբանորեն չեն հարմարվել նոր իրողություններին՝ դեռ իրենց իշխանություն չեն զգում, դեռ չի մարել հեղափոխության մարտիկներին համակած միանգամայն հասկանալի էյֆորիան ու հաղթանակի բերկրանքը, բայց նաեւ ինչ-որ պարտականությունների բեռ է դրվել իրենց ուսերին։

Անսովոր ու ծանր բեռ։ Ի՞նչ անել, ինչպե՞ս պահել քեզ, ի՞նչ բառամթերքով հանդես գալ հանրության առաջ եւ ի՞նչ չափաքանակով։ Երեկվա փորձագետը կամ պարզապես ընդդիմադիր գործիչը ստիպված է հարցազրույցներ տալ եւ հայեցակարգային թեզեր շարադրել, պատասխանել իրեն վստահված ոլորտի խնդիրների լուծման մասին ոչ դյուրին հարցերին, բարդ թնջուկների լուծման իր տեսլականը շարադրել, երբ ընդամենը օրեր առաջ քայլում էր փողոցում, երգում էր կամ պառկում ավտոմեքենաների անիվների տակ։

Ընդդիմադիրի շապիկը պաշտոնյայի շապիկով փոխարինելը դեռ չի նշանակում համակերպվել, որ քեզ այլեւս պետք է քննադատեն, ընդ որում, քո կարծիքով՝ երբեմն անարդարացիորեն։ Դա է պատճառը, որ նոր իշխանություններն ավելի շատ զբաղված են իրենց մասին թյուր կարծիքները փարատելով եւ սխալ տեղեկատվությունը հերքելով․ չէ՞ որ իշխանություն լինելը նաեւ բացասական կողմեր ունի։ Նրանք մանուկների նման նեղանում են ու զայրանում, ժամանակին՝ գործընկեր, այժմ հակառակ դաշտում հայտնված լրագրողներից խռովում։ Եվ ոչ մի կերպ չեն կտրվում ֆեյսբուքներից, որտեղ սովոր էին գիշերներ լուսացնել։

Բայց եկել է լրջանալու եւ հասունանալու պահը։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում
22 Սեպտեմբերի 2018 - 09:14
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է այն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա. Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայա՞ն»՝ հուլիսի 25-ին, թե սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաս­տանի անունը չշոշափվի:
«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր օդանավերով
22 Սեպտեմբերի 2018 - 08:50
«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։
«Հրապարակ». Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. զանգվածաբար դուրս են գալիս
22 Սեպտեմբերի 2018 - 08:46
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից:
Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները
21 Սեպտեմբերի 2018 - 09:56
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժային կառույցների՝ «գետնին փռելու», «պատերով խփելու» և խուզարկությունների ֆոնին շատ տարօրինակ է դառնում ֆինանսական ուժային կառույցի՝ ՊԵԿ-ի տոտալ պա­սիվությունը:
«Փաստ». Երեւանում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. որոնք են դրանք
21 Սեպտեմբերի 2018 - 09:24
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլեւս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները:
«Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին
21 Սեպտեմբերի 2018 - 09:07
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին զգուշացվել է թիկնազորով չշրջել, քանի որ «ախրաննիկներին» «ասֆալտին փռելու ռեյդեր» են հայտարարված, ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին։
«Փաստ». Նախարարները դիմել են վարչապետին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով
21 Սեպտեմբերի 2018 - 09:03
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել եւ բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1350
 
Լրահոս`