Facebook   Twitter
 
«Ընտանիքում բռնության կանխարգելման» խորհրդի կազմում կձևավորվի բռնության ենթարկվածների ֆինանսական աջակցության տրամադրման խումբ. նախարար

«Ընտանիքում բռնության կանխարգելման» խորհրդի կազմում կձևավորվի բռնության ենթարկվածների ֆինանսական աջակցության տրամադրման խումբ. նախարար

13 Հուլիսի 2018 - 09:42
Կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նա գրել է, որ նախագծով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները: Առաջարկվում է Լիազոր մարմնին կից ստեղծել 25 անդամից բաղկացած խորհուրդ, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և օրենքով սահմանված հատուկ կառույցների՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ:

«Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով, կազմում կընդգրկվի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:

Իր գործունեության շրջանակում Խորհուրդը ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելու հնարավորություն կունենա:

Նախատեսվում է խորհրդի կազմում ձևավորել նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խումբ, որը կքննարկի և խորհրդի նախագահին կներկայացնի ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկներ»,-հավելել է նախարարը:

Նրա համոզմամբ՝ խորհուրդը կարող է դառնալ արդյունավետ մեխանիզմ, որը կաջակցի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության մշակման և դրա իրականացման գործընթացների համակարգմանը, կապահովի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև կապն ու համագործակցությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բրիտանացի ևս մեկ պատգամավոր հակասեմական տրամադրությունների պատճառով լքել է Լեյբորիստական կուսակցությունը
22 Փետրվարի 2019 - 16:59
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Իեն Օսթինը հայտարարել է Լեյբորիստական կուսակցությունը լքելու մասին: Պատճառը կուսակցության հակասեմական տրամադրվածությունն է, գրում է РИА Новости-ն:
Սա ուղղակի ապացույց է ՔԿՀ-ներում քրեական մշակույթի առկայության մասին․Սաքունց
22 Փետրվարի 2019 - 16:55
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողը վաղաժամ զորացրվել է՝ ավելի բարդացած խնդիրներով. ՀՔԱՎ
22 Փետրվարի 2019 - 16:47
Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է:
Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը
22 Փետրվարի 2019 - 16:46
ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտի 4-ից 15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկելիք շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցների հայտացուցակները:
«Արսենալն» իմացավ իր մրցակցին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում. վիճակահանության արդյունքները
22 Փետրվարի 2019 - 16:41
ՈւԵՖԱ-ի` Նիոնում տեղակայված շտաբ-բնակարանաում կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
130 կգ կշռղ աղջիկը կրկնակի նիհարել է
22 Փետրվարի 2019 - 16:38
ԱՄՆ-ի Օհայո նահանգից 130 կգ կշռղ 19-ամյա Միշել Ֆարայը ստամոքսի ծավալի փոքրացմանն ուղղված դիետայի եւ մարզանքների շնորհիվ մեկ տարվա ընթացքում կրկնակի նիհարել է:
Նորքում զինված խմբի գործով կալանավորված պարագլխին ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ
22 Փետրվարի 2019 - 16:35
SHAMSHYAN.com-ի տեղեկություննրով՝ քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել Արթուր Վարդանյանը։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն. Սերժ Սարգսյանի «հանդերձը» դուր է եկել Նիկոլ Փաշինյանին
22 Փետրվարի 2019 - 16:34
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հանդերձը» շատ է դուր եկել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ռուսաստանում 2 տարեկան աղջիկը մահացել է սովից լվացքի փոշի ուտելու պատճառով
22 Փետրվարի 2019 - 16:32
Կիրովում 2-ամյա աղջիկը մահացել է՝ սովից լվացքի փոշի ուտելու պատճառով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15222
 
Լրահոս`