Facebook   Twitter
 
Պահանջել եմ իսպառ վերացնել Հայաստան համահայկական հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան եկած խոցելիության ճեղքերը․ Պետրոս Թերզյան

Պահանջել եմ իսպառ վերացնել Հայաստան համահայկական հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան եկած խոցելիության ճեղքերը․ Պետրոս Թերզյան

26 Հուլիսի 2018 - 13:51
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը նամակ է ուղղել հիմնադրամի նվիրատուներին, որտեղ ներկայացրել է, որ նա ստուգել է Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը, պարզել որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին՝ այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից: Նա նաև, ըստ իր նամակի, պարզել է, որ Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան են եկել խոցելիության ճեղքեր:
Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ․ «Հայաստան Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստան համահայկական հիմնադրամի նախագահ պրն. Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնվեց Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին:

Մինչ այդ, ՀՀ Նախագահի առաջարկն ընդունելուց անմիջապես հետո մեկնեցի Երևան, ուր հուլիսի 15 և 16-ին հանդիպումներ ունեցա պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաև Հիմնադրամի Երևանի գրասենյակի անձնակազմի հետ:

Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին՝ այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից:

Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների առիթով, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան են եկել խոցելիության ճեղքեր: Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության և ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար:

Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննվելու են մրցութային հանձնաժողովի (ժյուրիի) կողմից սեպտեմբերի 10-ին՝ իմ նախագահության ներքո:

Հարգելի նվիրատուներ,

Անցյալ 26 տարիների ընթացքին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործել է թափանցիկ և հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր:

Հիմնադրամը այսօր ևս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին:

Համոզված եմ, որ Հիմնադրամը իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ և կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարևոր ծրագրեր հօգուտ Հայաստանի և Արցախի բնակչության»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հասարակաց տների սեփականատերը մահացել է մարմնավաճառուհու հետ զվարճանքից հետո
19 Հոկտեմբերի 2018 - 09:12
72-ամյա ձեռնարկատեր, ռեստորատոր եւ հասարակաց տների սեփականատեր Դենիս Հոֆը մահացել է իր մարմնավաճառուհիներից մեկի հետ զվարճանքներից հետո։
Հրազդանում Սեւակ Միքայելյանի համար վարչական ռեսուրս է չարաշահվում. Միքայելյանը հերքում է եւ դա սադրանք համարում
19 Հոկտեմբերի 2018 - 08:35
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը հետաքրքիր ընթացք է ստացել. Հավանական հաղթող թեկնածուն է Սեւակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։
Աստղագուշակ
19 Հոկտեմբերի 2018 - 08:34
Խոյ. Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել:
Հանրապետական կուսակցությունը քննարկել է արտահերթ ընտրությունները
19 Հոկտեմբերի 2018 - 08:24
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը
19 Հոկտեմբերի 2018 - 00:02
Ամերիկյան Apple Inc ընկերությունը առաջիկայում կներկայացնի Mac անհատական համակարգչի և Pad պլանշետի նոր տարբերակները:
Մասիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ կա կալանավորված (տեսանյութ)
18 Հոկտեմբերի 2018 - 23:57
Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կա կալանավորված անձ:
Հրազդանում դպրոցի տնօրեններն աշակերտներին ու ուսուցիչներին տանում են՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելու. «ԻՔՄ» (Ձայնագրություն)
18 Հոկտեմբերի 2018 - 23:45
«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։
Ես ոչ մի փաստարկ չունեմ, որ Լևոն Հայրապետյանին կարող են թունավորած լինել. Յուրի Պիլիպենկո
18 Հոկտեմբերի 2018 - 23:40
Մեծանուն բարերար և ազգային գործիչ Լևոն Հայրապետյանի մահվանից անցավ մեկ տարի: Մոսկվայի Վագանկովյան Հայկական գերեզմանատանը, որտեղ ամփոփված է Հայրապետյանը, այսօր պատարագ էր, որի ներկա էին նրա ընտանիքի անդամները և ամենամոտ, ամենահավատարիմ բարեկամներն ու ընկերները՝ մոտ քսան մարդ և ոչ մի հանրային դեմք նրանց շարքում, իսկ Հայրապետյանը շփվել, օգնել ու հաց էր կիսել հարյուրավորների հետ, որոնց թվում մեր ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական, մշակութային և հասարակական գործիչներն են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15321
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աստղագուշակ
Հասարակություն