Facebook   Twitter
 
Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ

31 Հուլիսի 2018 - 19:00
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումների իրական ծավալները, դրանց առնչություն ունեցած անձանց պարզելու ուղղությամբ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ պետությանը 587.160.000 մլն. ՀՀ դրամի վնաս պատճառվելու վերաբերյալ։

Նախնական քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումները կրել են տևական բնույթ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը, հստակեցվել դրանց մեխանիզմը։

Մասնավորապես՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել՝ տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, նշված առերևույթ հափշտակությունները կատարելիս, համագործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ 9 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 3-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Մեղադրյալներից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հուլիսի 25-ին հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ. հուլիսի 30-ի դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.378.000 ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով մինչև 19 000 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 3 անձ ձերբակալվել է
15 Օգոստոսի 2018 - 16:29
2018թ. հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատավարական ղեկավարման ներքո հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 1999թ. ծնված Ա.Ղ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Շ.Ղ-ից առանձնապես խոշոր չափերով՝ 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, որի արդյունքում Ա.Ղ.-ն, հոր օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2017-2018 թվակաների հերթական զորակոչերից՝ ստանալով տարկետում:
Վայքի սոցաջակցության ծառայության պետը 204 000 դրամ կաշառք է վերցրել. Դատախազություն
14 Օգոստոսի 2018 - 20:22
Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՊՆ Նոր Նորքի զինկոմի տեղակալը մեղադրվում է կաշառք վերցնելու և ապօրինի զենք պահելու մեջ
11 Օգոստոսի 2018 - 12:26
ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալը, ՊՆ հրամանատարը, ինչպես նաև մեկ քաղաքացի մեղադրվում են խարդախության, կաշառք տալու փորձի և ապօրինի զենք- զինամթերք պահելու մեջ: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Չարաշահումների դեպքեր՝ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժիններում. Հարուցվել է 15 քրգործ
02 Օգոստոսի 2018 - 10:24
2018թ. օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու եւ ստանալու դեպքերի առթիվ:
Մեղադրանք է առաջադրվել փաստաբանին՝ կաշառք տալու պատրվակով 2500 դոլար հափշտակելու համար. ՔԿ
01 Օգոստոսի 2018 - 15:12
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է փաստաբանի կողմից խարդախությամբ, կաշառք տալու պատրվակով, խոշոր չափերի գումարի առերևույթ հափշտակության դեպք:
Կոռուպցիոն սխեմաների բացահայտումը հարցի մի կողմն է. փորձագետը մանրամասնում է
31 Հուլիսի 2018 - 14:49
ՀՀ–ում ռազմարադյունաբերության զարգացման համար պետք է ինչպես բյուջեի հատկացումների արդյունավետ օգտագործում, այնպես էլ արդյունավետ կառավարում։
Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման ընթացքում պետությանը հասցրել են 31 մլն դրամի վնաս (Տեսանյութ)
30 Հուլիսի 2018 - 19:50
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։
Չարաշահումներ Այնթապի միջնակարգ դպրոցում. 3 անձի առաջադրվել է մեղադրանք, պետությանը պատճառված վնասը վերականգնվել է
28 Հուլիսի 2018 - 15:40
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Այնթապի միջնակարգ դպրոցում, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, միջոցներ ձեռնարկվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13
 
Լրահոս`
 
 
 
 
Կրքոտ Շպռոտը՝ մարմինն ընգծող զգեստով
Մշակույթ, Հասարակություն