Facebook   Twitter
 
Չարաշահումների դեպքեր՝ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժիններում. Հարուցվել է 15 քրգործ

Չարաշահումների դեպքեր՝ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժիններում. Հարուցվել է 15 քրգործ

02 Օգոստոսի 2018 - 10:24
2018թ. օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու եւ ստանալու դեպքերի առթիվ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին եւ 28-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր բաժիններում 18 քաղաքացիներից հաղորդումներ, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում նաեւ բացատրություններ են ստացվել այն մասին, որ 2008 թվականից մինչեւ 2018 թվականը՝ տարբեր ժամանակահատվածներում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի շարք աշխատակիցներ իրենց նպաստառուների ցուցակում ընդգրկելու եւ տարվա ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու համար պահանջել եւ ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն՝ որպես կանոն մեկ կամ մի քանի ամիսների ընթացքում վճարման ենթակա նպաստի գումարի չափով:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից հարուցվել են թվով 11, իսկ Մալաթիա Սեբաստիա եւ Էրեբունի եւ Նուբարաշեն վրաչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից երկուական քրեական գործեր, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններ նախաքննություն կատարելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոցապ ոլորտում կոռուպցիոն հանցագործություններին նպաստած վերահսկողության հետ կապված խնդիրները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել
22 Փետրվարի 2019 - 14:04
Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության, հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում պարզվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում:
Ձորաշենի միջնակարգ դպրոցի տնօրենը աշխատանքի չհաճախած աշխատակիցների անվամբ 16 մլն դրամ է դուրս գրել և յուրացրել (տեսանյութ)
21 Փետրվարի 2019 - 17:35
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի ծառայողների միոցառումներով պարզվել է, որ Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Շաբոյանը թույլ է տվել ապօրինություններ:
Երևանում տղամարդը 500 դոլար կաշառք է վերցրել՝ խոստանալով կնոջն աշխատանքի տեղավորել. քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
20 Փետրվարի 2019 - 15:41
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները:
Բացահայտվել է ավելի քան 109 մլն դրամի յուրացման դեպք. Մեղադրյալը ոստիկանության պաշտոնյա է
19 Փետրվարի 2019 - 13:18
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի ընթացքում հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կաշառքի համար կալանավորված Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը հրաժարվում է ցուցմունք տալ
18 Փետրվարի 2019 - 18:17
Կաշառք ստանալու համար օրերս կալանավորված Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետ 51–ամյա Սամվել Դավթյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3.940.000 դրամի յուրացման դեպք. մանրամասներ
18 Փետրվարի 2019 - 17:01
Նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել։
Վայքի հիմնական դպրոցի տնօրենը յուրացրել է հրամանագրված, բայց աշխատանքի չհաճախած ազգականների՝ 2.5 միլիոնից ավելի աշխատավարձերը. Ոստիկանություն (տեսանյութ)
14 Փետրվարի 2019 - 20:47
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները խոշոր չափի կեղծ ԱՄՆ-ի դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 3 քաղաքացու. նրանցից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է
10 Փետրվարի 2019 - 22:52
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:
Վերին Արտաշատ համայնքի ղեկավարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ (Տեսանյութ)
04 Փետրվարի 2019 - 20:07
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 23
 
Լրահոս`