Facebook   Twitter
 
Կալիֆոռնիայի անտառային հրդեհները դարձել են նահանգի պատմության մեջ խոշորագույնը

Կալիֆոռնիայի անտառային հրդեհները դարձել են նահանգի պատմության մեջ խոշորագույնը

07 Օգոստոսի 2018 - 10:08
Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհներն այնքան են ընդլայնել իրենց սահմանները, որ դարձել են նահանգի պատմության մեջ ամենախոշորը:
Ինչպես նշում է nbcnews.com կայքը, օգոստոսի 7-ի տվյալներով՝ անտառային հրդեհների մակերեսը կազմում է 283,000 ակր: Հայտնի է, որ կրակը կուլ է տվել ավելի քան 1.000 շինություն՝ դառնալով 7 մարդու մահվան պատճառ: Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ ոչնչացման վտանգի տակ է ևս 11.000 շինություն:

Ինչ վերաբերում է տարհանվածներին, ապա նրանց թիվը գերազանցում է 30.000-ը:

Հրդեհները սկսվել են հուլիսի 27-ից ու սաստիկ տապի, քամոտ եղանակի հետևանքով մեծ արագությամբ տարածվել: Այժմ հրդեհների դեմ պայքարում է հրշեջների 4.000 հոգանոց թիմը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհները «խոշոր աղետ» էր անվանել և հրահանգել դաշնային օգնության հիմնադրամից միջոցներ հատկացնել տուժած շրջաններին:

Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը դիմել էր Թրամփին՝ դաշնային օգնություն խնդրելով նրանից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից
20 Մարտի 2019 - 23:35
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ երեխային տեղափոխել էին հայտնաբերումից անմիջապես հետո, գրում է life.ru-ն:
Նիդեռլանդական Ուտրեխտում տեղի ունեցած հրաձգության գործում եւս մեկ դերակատար է հայտնվել
20 Մարտի 2019 - 23:28
Նիդեռլանդական Ուտրեխտում տեղի ունեցած հրաձգության գործում եւս մեկ դերակատար է հայտնվել։ Քաղաքի կալանավորված 40-ամյա բնակչին կասկածում են տրամվայի ուղեւորների վրա հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ, սակայն նրա դերը հետագա հետաքննության առարկա է՝ հայտնում է DW-ը։
Էրդողանն իրեն ամբողջ աշխարհի մուսուլմանների պաշտպան է համարում
20 Մարտի 2019 - 23:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական սովորություն ունի՝ գժտվել օտարերկրյա կառավարությունների հետ, գրում է The Telegraph-ը:
Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո»
20 Մարտի 2019 - 23:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո», այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է լրագրողների հետ զրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչական հարձակումներ կազմակերպած 28-ամյա ավստրալացին մի քանի անգամ այցելել է Թուրքիա
20 Մարտի 2019 - 23:19
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում սպանդ իրականացրած 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը մի քանի անգամ այցելել է Թուրքիա ու շրջել բազմաթիվ նահանգներով, այս մասին գրում է «ՀաբերԹյուրքը»:
Մոնիկա Լևինսկին խոսել է Բիլ Քլինթոնի հետ սիրավեպի մասին
20 Մարտի 2019 - 22:53
Սիրավեպն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ «ցավի և նվաստացման իսկական փոթորիկ էր»։ Այս մասին ասել է Մոնիկա Լևինսկին՝ հավելելով, որ միայն ընտանիքն ու ընկերներն են իրեն օգնել հաղթահարել այդ բարդ փուլը, փոխանցում է Daily Mail-ը։
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
20 Մարտի 2019 - 22:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս հանգստյան օրերին «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ երկրով մեկ կտեղակայվեն զինծառայողներ՝ հայտնում է AP-ը։
Ամերիկացի մոդելը փոխել է սեռը և տղամարդ դարձել
20 Մարտի 2019 - 22:25
Ամերիկյան թոփ մոդել Նաթալի Վեսթլինգը փոխել է սեռը և իրեն Նաթան անվանել։ Այդ մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։
Չինաստանը վտանգի տակ է դրել նավթի պահանջարկը
20 Մարտի 2019 - 22:23
2019թ․ վերջին դիզելային վառելիքի պահանջարկը կարող է նվազել մինչև օրական 270 հազար բարել։ Պատճառը էլեկտրաբուսների տարածումն է, որոնց մեծ մասը գտնվում է Չինաստանում՝ գրում է Bloomberg-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4721
 
Լրահոս`