Facebook   Twitter
 
Գեղարքունիքում բնակիչները բողոքի ակցիա են անում. սպառնում են փակել Երեւան-Սեւան ճանապարհը

Գեղարքունիքում բնակիչները բողոքի ակցիա են անում. սպառնում են փակել Երեւան-Սեւան ճանապարհը

07 Օգոստոսի 2018 - 17:33
Գեղարքունիքի մարզի 200-ից ավելի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 7-ին, հավաքվել են Սեւան քաղաքում եւ սպառնում են փակել Երեւան-Սեւան ճանապարհը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բնակիչները բողոքում են, որ Սեւան այս տարի շատ քիչ հանգստացողներ կան, իսկ պատճառն էլ այն հայտարարությունն է, թե լճի ջուրը թունավորված է:

«Վերջին օրերին չգիտես որ ծալապակասի ուղեղով անցել է ու հյատարարություն է տարածել, թե իբրև Սևանի ջուրը թունավորված է և այն լողանալու համար վտանգ է ներկայացնում: Հետաքրքիր է, էդ տեղեկություններ տարածողները, ովքեր իրենց համարում են բնապահպաններ, գոնե մի անգամ եկե՞լ են այս օրերին Սևան: Երևանի իրենց կաբինետներում նստած կեղծ տեղեկություններ են տարածում, իսկ մենք հայերս էլ, ինչպես գիտենք, «մուտիլովկաներին» շուտ ենք հավատում:

Եթե Սևանի ջուրը վտանգ է ներկայացնում իրենից, էդ ինչո՞ւ են Արարատյան դաշտավայրը Սևանի ջրով ոռոգում, կառավարությունը մեր թշնամի՞ն է, որ խրախուսում է թունավոր ջրով դաշտավայրը ոռոգել: Մենք պահանջում եննք, որ մարզ այցելեն տարածքային կառավարման, բնապահպանության ու առողջապահության նախարարները»,- ասել են հավաքվածները:

Բնակիչները նաեւ բողոքել են լողափերում տեղադրված զրուցարան-տաղավարների համար վճարվող հարկերից: Նրանց խոսքով, եթե նախկինում 50 հազար դրամ էին վճարում, այսօր պահանջում են 150-200 հազար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սպորտի նախարարությունում մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով քննարկում է եղել
16 Օգոստոսի 2018 - 15:39
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարզերում և Երևանում իրականացվող մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի, ինչպես նաև նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ մարզպետարանների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով: Այս մասին տեղեկացնում են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
ՀՔԾ–ն ցանկանում է հաճոյանալ իշխանություններին. Քոչարյանի փաստաբան
16 Օգոստոսի 2018 - 15:34
ՀՀ Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշման շուրջ ՀՔԾ հայտարարությունը մարդկանց զգացմունքների հետ խաղալու եւ մանիպուլյացիայի միջոց է:
Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. պաշտպան
16 Օգոստոսի 2018 - 15:26
Անահիտ Ֆարմանյանը չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից, նա գտնվում է ամենամյա արձակուրդում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անահիտ Ֆարմանյանի պաշտպան Նարեկ Ալոյանը՝ հավելելով, որ դրա մասին տեղեկացված է եղել վարույթն իրականացնող մարմինը։
Կրքոտ Շպռոտը՝ մարմինն ընգծող զգեստով
16 Օգոստոսի 2018 - 15:15
Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով:
Oգոստոսի 15-ից 16-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք
16 Օգոստոսի 2018 - 15:13
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Սուրենավան գյուղից բերման է ենթարկվել 2018թ. հունիսի 13-ից հետախուզվող 49-ամյա քաղաքացին
16 Օգոստոսի 2018 - 15:10
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և իրականացման շրջանակներում,
Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորման դեպքում պաշտպանական կողմը կդիմի ՄԻԵԴ. Հայկ Ալումյան
16 Օգոստոսի 2018 - 15:03
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորման դեպքում պաշտպանական կողմը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Բելգիայում կողոպտիչները եպիսկոպոսին փակել են զգեստապահարանի մեջ
16 Օգոստոսի 2018 - 15:00
Անհայտ անձինք կողոպտել են Բելգիայի Լիեժ քաղաքի եպիսկոպոս Ժան-Պիեռ Դելվիլին՝ քահանայից գողանալով ավելի քան 20 հազար եվրո:
Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն
16 Օգոստոսի 2018 - 14:52
Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12835
 
Լրահոս`
 
 
 
 
Կրքոտ Շպռոտը՝ մարմինն ընգծող զգեստով
Մշակույթ, Հասարակություն