Facebook   Twitter
 
«Ստեփանավանի անտառտնտեսություն»-ում ապօրինի հատվել է 1301 հատ ծառ. հարուցվել է քրգործ

«Ստեփանավանի անտառտնտեսություն»-ում ապօրինի հատվել է 1301 հատ ծառ. հարուցվել է քրգործ

07 Օգոստոսի 2018 - 18:42
«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում ապօրինի հատվել է 1301 հատ ծառ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննիչի որոշմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության 12-րդ և 14-րդ պահաբաժիններում նշանակվել է մասնագիտական ստուգում, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչությանը։

Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ստուգման ակտը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պահաբաժինների անտառածածկ տարածքներում մասնագիտական խմբի կողմից արձանագրվել են ապօրինի հատված 1301 տարբեր տեսակի և տրամագծերի ծառերի կոճղեր: Պետությանը պատճառված վնասը, նախնական տվյալներով, գնահատվել է 88 մլն 773 հազար դրամ:

Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշում կայացվել՝ այն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու մասին:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
18 Օգոստոսի 2018 - 16:47
Շաբաթ` ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Սալյանի շրջանում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրությունը։
Վարչապետի հայտարարությունները ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դ. Հարությունյան
18 Օգոստոսի 2018 - 16:46
Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ:
Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու
18 Օգոստոսի 2018 - 16:44
Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Արցախը ևս Փաշինյանի հետ է և հավատում է, որ նրա օրոք վերջապես Արցախի հարցը կլուծվի
18 Օգոստոսի 2018 - 16:22
«Արցախից մոտ 1500 հոգի եկել է՝ մեծ ակնկալիքներով, Փաշինյանից սպասումներով, որոնցից առաջին կարևոր կետն այն է, որ Արցախը բանակցային կողմ կրկին ճանաչվի»,- երեկ Հանրապետության հրապարակում HayNews.am-ի հետ զրույցում ասաց Կարո Հարությունյանն Արցախից՝ Ճարտարից, որը հավելեց, որ երկրորդ կարևոր քայլը, որ արել է Նիկոլ Փաշինյանը, կոռուպցիայի դեմ պայքարն է, թեև Արցախում կոռուպցիա արդեն երկար տարիներ չկա:
Ավտորիտարիզմի վախճանը. դիկտատուրայի սկիզբը (Մաս առաջին)
18 Օգոստոսի 2018 - 16:18
Թավշյա հեղափոխության 100 օրը, ի հեճուկս բոլոր հոռետեսների, իսկապես նշանակալից էր: Նախ մասնակիցների թվով. որպեսզի չսխալվենք, կասենք միայն՝ շատ շատ էին:
Վթար «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտ
18 Օգոստոսի 2018 - 16:08
Օգոստոսի 17-ին` ժամը 23:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես է մեկնաբանվում OK ժեստը աշխարհի տարբեր երկրներում
18 Օգոստոսի 2018 - 16:02
ԱՄՆ-ում և Ռուսաստանում OK ժեստը նորմալ է ընկալվում, ինչը չի կարելի ասել Բրազիլիայի մասին, որտեղ այն անպարկեշտ ժեստ է համարվում:
Կանանց համար ամենավտանգավոր ըմպելիքը․ գիտնականներ
18 Օգոստոսի 2018 - 15:53
Ճապոնացի գիտնականները կատարել են բավական հետաքրքիր ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել են կնոջ համար ամենավտանգավոր ըմպելիքը: Ի զարմանս շատերի` այդ ըմպելիքը, որը բարձրացնում է իշեմիկ ինսուլտի առաջացման ռիսկը ավելի քան 80 %-ով, սովորական գազավորված ըմպելիքն է:
Մեղադրանք է առաջադրվել սոցիալական ծառայությունների Շենգավիթի ստորաբաժանման պետին` շորթմամբ ապօրինի վարձատրություն ստանալու համար
18 Օգոստոսի 2018 - 15:50
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին` շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12884
 
Լրահոս`
 
 
 
 
Ավտորիտարիզմի վախճանը. դիկտատուրայի սկիզբը (Մաս առաջին)
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական