Facebook   Twitter
 
Վերականգնվում է Սյունիքի մարզի մի շարք համայնքներով անցնող կենսական նշանակության ճանապարհահատվածը

Վերականգնվում է Սյունիքի մարզի մի շարք համայնքներով անցնող կենսական նշանակության ճանապարհահատվածը

08 Օգոստոսի 2018 - 12:51
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում իրականացվում է մարզային նշանակության Մ2-Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի 13.76 կմ հատվածի վերանորոգումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, վերականգնվող ճանապարհը սկսվում է Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից, անցնում Դարբաս, Գետաթաղ, Լոր համայնքներով և հասնում մինչև Շենաթաղ համայնքի կենտրոնական մաս։ Վերականգնվելու են նաև համայնքների դպրոցներ, բուժկետեր, գյուղապետարաններ, մշակույթի տներ և հանրային այլ օբյեկտներ տանող մուտքերը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019-ի հունվարի 23-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերության պատասխանատուները խոստացան աշխատանքներն ավարտել պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ նոյեմբերին։ Ասֆալտապատումը կիրականացվի սեպտեմբերին։

Դարբասի բնակիչ Գևորգ Գրիգորյանը նշում է, որ իրենց գյուղի միջով անցնող ճանապարհը կառուցումից ի վեր ընդհանրապես չի վերանորոգվել։ «Վերջին անգամ ճանապարհը ասֆալտապատվել է 1985-86 թվականներին։ Այս վերականգնումը շատ բան կտա մեզ։ Մեքենաս չի փչանա, փոշին տունս չի լցվի, մարդիկ հանգիստ կգան-կգնան մեր գյուղ»,- ասում է Գևորգ Գրիգորյանը։

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ մեկնած Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները դիտարկեցին նաև 2016- 2017թթ. ընթացքում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված՝ Սիսիան քաղաքով անցնող 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որն այժմ գտնվում է երաշխիքային սպասարկման փուլում։ Շինարարին հանձնարարվեց վերացնել հայտնաբերված թերությունները։

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել. բեզոարյան այծերից մեկն անկում է ապրել
12 Դեկտեմբերի 2018 - 14:45
Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել: Այգու պաշտոնական ֆեյսբուքյան էջում ասվում է.
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց 20 մլն դրամ գրավի միջնորդությունը
12 Դեկտեմբերի 2018 - 14:42
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց եւս երկու ամսով երկարացնել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը, իսկ Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց։
Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրող վարորդները զայրացած են. նրանք կհավաքվեն Նիկոլ Փաշինյանի ամառանոցի մոտ․ «Ժողովուրդ»
12 Դեկտեմբերի 2018 - 14:33
ՀՀ կառավարության` աջ ղեկով մեքենաների վերաբերյալ կայացրած որոշումը խիստ զայրացրել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին: Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 6-ից աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը:
ԱՄՆ 3 նահանգում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12 Դեկտեմբերի 2018 - 14:20
ԱՄՆ Թենեսի, Ջորջիա և Կարոլինա նահանգներում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Հրապարակվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (ուղիղ)
12 Դեկտեմբերի 2018 - 14:17
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակում է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Դատական նիստը դռնփակ է։
Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից
12 Դեկտեմբերի 2018 - 14:06
2018թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:
Գողացել են Կիմ Երիցյանի գերեզմանաքարը
12 Դեկտեմբերի 2018 - 14:03
«Կոմիտասի» անվան պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։
Մայրը շփոթմամբ 3 ամսական երեխային «մարգանցովկա» է խմեցրել, նա հիվանդանոցում մահացել է
12 Դեկտեմբերի 2018 - 13:52
Երեւանի հիվանդանոցներից մեկում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահացել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ 3 ամսական աղջիկ, հաղորդում է Aravot.am-ը:
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Տավուշի մարզում
12 Դեկտեմբերի 2018 - 13:46
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:00-ից մինչև դեկտեմբերի 13-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14331
 
Լրահոս`