Facebook   Twitter
 
Մենք կանգնած ենք անորոշության և սնանկացման վտանգի առջև. Ամուլսարի մի խումբ բնակիչների բաց նամակը

Մենք կանգնած ենք անորոշության և սնանկացման վտանգի առջև. Ամուլսարի մի խումբ բնակիչների բաց նամակը

08 Օգոստոսի 2018 - 20:01
Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչները, որոնք աշխատում են «Լիդիան Արմենիա» ընկերությունում, բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակում նրանք վստահեցրել են, որ այս մեկուկես ամսվա պարապուրդն արդեն իսկ էականորեն ազդել է իրենց համայնքում կյանքի որակի վրա:

«Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի և օրվա հացի: Գյուղերում արդեն փակման եզրին են մանր առևտրի կետերը, կանգնել են ձեռնարկությունների պատվերները, բազմաթիվ ծրագրեր ընդհատվել են, ու հայտնի չէ՝ կվերսկսվեն արդյոք։ Մեզանից շատերը վարկեր են վերցրել՝ երբ ունեինք նորմալ վարձատրվող և ապահովագրված աշխատանք։ Հիմա մենք կանգնած ենք անորոշության և սնանկացման վտանգի առջև»,- ասված է նամակում:

Աշխատակիցների խոսքով, իրենք չեն հավատում Ամուլսարի ճանապարհը փակած ցուցարարների բնապահպանական մտահոգություններին. «Ոչ մի ազնիվ մարդ չի կարող հիսուն օր ու գիշեր հսկել վտանգ չներկայացնող ընկերության ճանապարհը, այն դեպքում, երբ անգամ մի քանի օր չաշխատելը մեզ, օրինակ, կանգնեցրել է ընտանիքը կերակրելու լուրջ խնդրի առջև։

Ովքե՞ր են ֆինանսավորում ու բառիս բուն իմաստով կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձևով բնապահպանի դեր խաղալու համար, որտե՞ղ էին այս բնապահպանները, ինչո՞ւ հենց այսօր չեն արգելում փաստացի բնությունը փչացող այլ հանքերի աշխատանքը, և իրենց ամբողջ էներգիան ուղղել են արտասահմանյան լավագույն ընկերության դեմ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գյուղերում ամեն մարդ շատ լավ գիտի, ու ժամանակն է, որ կառավարության հետաքննությունը ևս դրանք պարզի ու սադրիչներին պատժի ենթարկի»

Նամակում աշխատողները Նիկոլ Փաշինյանին խնդրում են գործադրել պետության ուժն ու վճռական որոշում կայացնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը
19 Հոկտեմբերի 2018 - 00:02
Ամերիկյան Apple Inc ընկերությունը առաջիկայում կներկայացնի Mac անհատական համակարգչի և Pad պլանշետի նոր տարբերակները:
Մասիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ կա կալանավորված (տեսանյութ)
18 Հոկտեմբերի 2018 - 23:57
Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կա կալանավորված անձ:
Հրազդանում դպրոցի տնօրեններն աշակերտներին ու ուսուցիչներին տանում են՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելու. «ԻՔՄ» (Ձայնագրություն)
18 Հոկտեմբերի 2018 - 23:45
«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։
Ես ոչ մի փաստարկ չունեմ, որ Լևոն Հայրապետյանին կարող են թունավորած լինել. Յուրի Պիլիպենկո
18 Հոկտեմբերի 2018 - 23:40
Մեծանուն բարերար և ազգային գործիչ Լևոն Հայրապետյանի մահվանից անցավ մեկ տարի: Մոսկվայի Վագանկովյան Հայկական գերեզմանատանը, որտեղ ամփոփված է Հայրապետյանը, այսօր պատարագ էր, որի ներկա էին նրա ընտանիքի անդամները և ամենամոտ, ամենահավատարիմ բարեկամներն ու ընկերները՝ մոտ քսան մարդ և ոչ մի հանրային դեմք նրանց շարքում, իսկ Հայրապետյանը շփվել, օգնել ու հաց էր կիսել հարյուրավորների հետ, որոնց թվում մեր ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական, մշակութային և հասարակական գործիչներն են:
Կառավարությունը 560 մլն դրամ կհատկացնի Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին
18 Հոկտեմբերի 2018 - 23:25
Կառավարության պահուստային ֆոնդից 560 մլն դրամի սուբսիդիա կհատկացվի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցելու նպատակով՝ վերջինիս մոտ շահութահարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները վճարելու նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում:
Երևանում մեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
18 Հոկտեմբերի 2018 - 23:21
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է բենզինի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների առողջական վիճակը բավարար է
18 Հոկտեմբերի 2018 - 23:16
Բուժզննումը ցույց է տվել, որ Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հոկտեմբերի 17-ին պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների առողջական վիճակը բավարար է:
Պետական գործչի համար դա ստրատեգիական սխալ է. Ռոբերտ Քոչարյան
18 Հոկտեմբերի 2018 - 23:12
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости գործակալությանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13718
 
Լրահոս`