Facebook   Twitter
 
Մեր երկրում  տարեկան գոյանում է մոտ 7 մլրդ խմ ջրային պաշար, որը բավարար է   ոռոգման համար․ Սևանի ջրառն անօրինական է․ Սեյրան Մինասյան

Մեր երկրում տարեկան գոյանում է մոտ 7 մլրդ խմ ջրային պաշար, որը բավարար է ոռոգման համար․ Սևանի ջրառն անօրինական է․ Սեյրան Մինասյան

08 Օգոստոսի 2018 - 23:01
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը վստահ է՝ տարիներ շարունակ՝ պատկան մարմիններն իրենց վատ աշխատանքի հետևանքները քողարկելու համար Սևանից ջուր են վերցրել՝ առանց հաշվի առնելու, որ Սևանը էկոհամակարգ է։
Ըստ բանախոսի՝ Սևանի նկատմամբ ամենաբարբարոս վերաբերմունքը անկախ Հայաստանի ժամանակաշրջանում է դրսևորվել։

«Նույնիսկ սովետական տարիներին այնպես չեն վարվել Սևանի հետ, ինչպես հիմա։ Խորհրդային տարիներին, երբ ջուր բաց թողեցին, հետո մեծ գումարներ ծախսեցին, քայլեր արեցին, որ Սևանի էկոհամակարգը վերականգնվի», - ասաց բանախոսը։

Նա շեշտեց՝ ողջունելի է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սևանին վերաբերող վերջին հանձնարարականը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ին վարչապետի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման ջրի հետ կապված խնդիրները:

Վարչապետը, մասնավերապես, հայտարարել էր․ «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»:

Սեյրան Մինասյանը նշեց՝ լավ է, որ այս հանձնարարականը կա, միայն թե, հարց է, թե որքանով արդյունավետ կիրականացվի այդ հանձնարարականը։

«Մեր երկրում տարեկան գոյանում է մոտ 7 մլրդ խմ վերականգնվող ջրային պաշար, որը բավարար է ոռոգման հետ կապված՝ բոլոր կարիքները հոգալու համար՝ առանց Սևանը վնասելու, պարզապես փնթի ու վատ կառավարման արդյունքում ջրի կորուստները հասել են 70-80 տոկոսի, ինչի արդյունքում ջուրը չի բավականացրել որոշակի հատվածներ ոռոգելու համար, և անընդհատ դիմել են Սևանի օգնությանը, որովհետև դա ամենահարմար միջոցն է, բացի այդ՝ հոսանք են ստանում։ Խողովակները չեն նորոգվում, վատ մենեջմենթ է իրականացնում, ուստի այսպիսի խնդիրներ են առաջանում»,- ասաց բանախոսը՝ վստահեցնելով միշտ էլ ջուր լիուլի եղել է, որը կարող էր բավականացնել ոռոգման համար․ խնդիրը վատ կառավարումն է, այսինքն՝ Սևանի ջրառն անօրինական է։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15724
 
Լրահոս`