Facebook   Twitter
 
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման գործում առաջընթաց կա

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման գործում առաջընթաց կա

09 Օգոստոսի 2018 - 10:53
Երևանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին չորեքշաբթի օրը հանդիպելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ զրուցեց մասնավորապես էներգետիկ բնագավառում երկու երկրի համագործակցությունների շուրջ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցության ընդլայնման ուղիները, այդ թվում նաև էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման գործում առաջընթացը:

Իրանի դեսպան Սաջադին ընդգծեց մասնավորապես էներգակիրների փոխադրման ու սուափի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման, նաև Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շահագործման ուղղությամբ պատասխանատուների կրկնակի ջանքի անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին «Սանիր» ընկերության որոշ տնօրեններ ՀՀ-ում Իրանի դեսպանն էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նախագծի իրագործումը և դրա կառուցման փուլերում առաջընթացն ԻԻՀ-ի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի մասնակցությամբ էլեկտրացանցի ստեղծման անհրաժեշտ պայմանը համարեց:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ողջունելով տարբեր բնագավառներում և հատկապես էներգետիկայի ոլորտում երկու երկրի հարաբերությունների ընդլայնումն, ասաց. «Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման ուղղությամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը գործադրելու է իր ամբողջ ջանքը»:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը էներգետիկայի բնագավառում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման համար ԻԻՀ-ի հայտնած պատրաստակամության պատճառով նաև իր գոհունակությունը հայտնելով ընդգծեց այդ համագործակցությունը քառակողմ ձևաչափով ընդլայնելու անհրաժեշտությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16090
 
Լրահոս`