Facebook   Twitter
 
Տեղ գյուղում մարզպետը բանակցում է ցուցարարների հետ՝ փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից

Տեղ գյուղում մարզպետը բանակցում է ցուցարարների հետ՝ փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից

09 Օգոստոսի 2018 - 18:04
Ինչպես արդեն հաղորդել ենք, Տեղ գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 9-ին, փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին եւ պահանջում են համայնքի ղեկավար Արթուր Շադունցի հրաժարականը:
Տեղ գյուղ է ժամանել «Սյունյաց երկրի» լրագրող Ալվարդ Մեսրոպյանը, ով քիչ առաջ հեռախոսով հաղորդեց Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղում ստեղծված իրավիճակի մասին:

***

Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին ժամը 12-ից շրջափակված է Տեղ գյուղի բնակիչների կողմից:

Հայաստանից Արցախ մեկնող եւ Արցախից մեր հանրապետություն ժամանող հարյուրավոր մեքենաներ են ճանապարհին կանգնած:

Հավաքվածները՝ մոտ հարյուր հոգի, պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Շադունցի հրաժարականը: Համայնքի բնակիչները դժգոհ են նրա գործունեությունից: Ըստ Տեղ գյուղի բնակիչների՝ համայնքում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնց լուծմամբ չի զբաղվում համայնքի ղեկավարը:

Քիչ առաջ Տեղ գյուղ է ժամանել Սյունիքի մարզպետ Կարեն Համարձումյանը. նա բանակցում է ցուցարարների հետ՝ կոչ անելով բացել ճանապարհը, թույլ տալ վերականգնելու երթեւեկությունը:

Կարեն Համբարձումյանը նաեւ հավաստիացնում է, որ վաղը, համայնքի ղեկավարի ու ցուցարարների մասնակցությամբ, կքննարկվեն բարձրացված հարցերը եւ հնարավորության սահմաններում կփորձեն լուծում տալ դրանց:

-Համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների կողմից ընտրված պաշտոնյա է, եւ հենց այնպես հնարավոր չէ պաշտոնանկ անել նրան. դա ենթադրում է որոշակի գործընթաց, ասել է թե՝ հենց հիմա չենք կարող քննարկել նրա պաշտոնանկության հարցը,- հայտարարել է Կարեն Համբարձումյանը:

Ըստ մարզպետի՝ ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում համայնքապետարանում պլանային ստուգումներ են նախատեսված, ինչը հնարավորություն կտա առավել հիմնավոր պատկերացում կազմել համայնքապետարանի ֆինանսատնտեսական գործունեության մասին եւ դրանից բխող եզրակացություններ անել:

Ժամը 17.30-ի դրությամբ բնակիչները եւ Սյունիքի մարզպետն ընդհանուր հայտարարի դեռեւս չէին եկել:

Իսկ համայնքի ղեկավար Արթուր Շադունցը, որքան էլ տարօրինակ է, ցուցարարների հետ չէ:


syuniacyerkir.am
 
Նմանատիպ նորություններ
Եվրո-2020․ Անգլիայի եւ Ֆրանսիայի հաղթանակները, Ռոնալդուի վնասվածքը
26 Մարտի 2019 - 08:45
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում շարունակվում է երկրորդ տուրը։
«Իրատես». Ո՛չ Համազգայինի շենքի հիմնարկեքը ծաղր ու ծանակի ենթարկելով ու շինհրապարակը մաքրելով, ո՛չ էլ ֆեյսբուքում նկարներ տարածելով` աղբը չի վերանալու
26 Մարտի 2019 - 08:43
«Անշուշտ տպավորիչ է, երբ երկրի թիվ մեկ դեմքը լծվում է փողոցը, բակը, շրջապատը մաքրելու գործին ու դա անում է սեփական օրինակով:
«Հրապարակ». Նոր լայնամասշտաբ փոփոխություններ ՊԲ բարձրաստիճան կազմում. Օգանովսկին եւս հրաժեշտ կտա պաշտոնին
26 Մարտի 2019 - 08:41
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում բարձրաստիճան զինվորականների շրջանում։
«Փաստ». ՏԻՄ մարմիններում, դպրոցներում, համայնքապետարաններում, բուհերում. 1,5 ամսում 17 խոշոր բացահայտում ոստիկանության կողմից
26 Մարտի 2019 - 08:39
««Փաստ» թերթի ուսումնասիրություններն ուշագրավ արդյունք­ներ են ի հայտ բերել ոստիկանության բացահայտումների առու­մով:
«Ժամանակ». Ապօրինությունների աննախադեպ փաստեր Սոցապ ծառայությունում. Իշխանությունը փակուղու առջեւ է
26 Մարտի 2019 - 08:38
«Ժամանակ» թերթը գրում է. «Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացվող ստուգումների արդյունքում բացահայտվում են ապօրինությունների աննախադեպ փաստեր:
«Ժամանակ». Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Վիեննայում. հայտնին ու անհայտը
26 Մարտի 2019 - 08:37
«Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը:
9 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
26 Մարտի 2019 - 08:35
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված,
«Իրատես». Մեղրու գնդում տեղի ունեցածն ազդանշան էր ում որ պետք է՝ ինչ որ պետք է անելու համար
26 Մարտի 2019 - 08:33
«Եթե հաշվի չառնենք Մեղրու գնդում տեղի ունեցածը, իսկ հաշվի չառնել անհնար է, ապա, ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել` հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական զարգացումները դադարի մեջ են ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերությունների պատճառով, չնայած դրանցում նախորդ օրվանից ինչ-ինչ անորոշ հստակեցումներ եղան:
«Հրապարակ». Ադրբեջանը «հակառուսական» զեկույց է ուղարկել Կրեմլ ՀՀ իշխանությունների մասին
26 Մարտի 2019 - 08:29
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական եւ հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները, որոնց մասնակցել է եւ արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչեւ ԱԽՔ դառնալը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15700
 
Լրահոս`