Facebook   Twitter
 
Մեկնարկել  է հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տեղեկատվության հրապարակայնացման գործընթացը

Մեկնարկել է հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տեղեկատվության հրապարակայնացման գործընթացը

10 Օգոստոսի 2018 - 11:30
Հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տեղեկատվությունը հրապարակային դարձնելու, թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու, վերահսկողության մեխանիզմներ ստեղծելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտով սահմանված ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվությունը:
Կայքէջում արդեն իսկ հրապարակվել է (http://minenergy.am/page/569) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը:

Հրապարակվել են նաև ընդերքօգտագործողի, պետական եկամուտների կոմիտեի, բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող, համայնքի ղեկավարի կողմից տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերը. նախկինում կնքված պայմանագրերից 28-ն արդեն իսկ հասանելի են:

ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման շրջանակում ՀՀ-ն պարտավորվում է ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում 2019 թվականին, անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի չափորոշիչներին համապատասխանող երկիր:

Հիշեցնենք, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին 2017 թվականի դրությամբ անդամակցում է 51 երկիր: 2015 թվականից ՀՀ-ն նախաձեռնել է ԱՃԹՆ-ին անդամակցելու գործընթաց: 2016 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ՝ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտ, և 2017 թվականի մարտի 9-ի դրությամբ ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16090
 
Լրահոս`