Facebook   Twitter
 
Նախարարությունը հայտարարություն է տարածել ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նոր կարգի վերաբերյալ

Նախարարությունը հայտարարություն է տարածել ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նոր կարգի վերաբերյալ

10 Օգոստոսի 2018 - 13:12
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծանուցում է տարածել ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նոր կարգի վերաբերյալ:
Նախարարությունը հիշեցնում է, որ կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N 72-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 2018 թվականի օգոստոսի 7-ին) լրացում է կատարվել Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, համաձայն որի, սկսած 2018 թվականի օգոստոսի 7-ից, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար դիմող ընտանիքը պետք է ներկայացնի նաև երկու նոր փաստաթղթերը:

ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին։

Հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և հաշվեգրված տոկոսների մասին)։

Հաշվի առնելով նոր կարգի կիրարկման վերաբերյալ հանրության որոշ խմբերի բողոքներն ու դժգոհությունները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ, կարևորելով իրենց սոցիալական պատասխանատվությունը, պատրաստ են իրենց մասնաճյուղերի միջոցով ԱՆՎՃԱՐ քաղաքացիներին տրամադրել ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքը (ԶԵԿՈՒՅՑ ՓԱՐՈՍ ծրագիր)։

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկանքը տրամադրում է ԱՆՎՃԱՐ՝ միջինում 10-15 րոպեում։

Օրենքի համաձայն՝ քաղաքացիներն իրավունք ունեն նաև տարին մեկ անգամ ԱՔՌԱ վարկային բյուրոյից անվճար ստանալ իրենց վերաբերյալ ամբողջական վարկային զեկույց։

Կարևորելով նպաստների հասցեականության գործում նոր կարգի կիրարկման դերը` միաժամանակ նախարարությունը մշակում է քայլեր նոր կարգի կիրառումը դյուրացնելու և ավտոմատացնելու ուղղությամբ` նպատակ ունենալով մոտ ապագայում քաղաքացիների համաձայնությամբ ստանալ այդ տեղեկատվությունը առանց քաղաքացիներից լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու։

Բոլոր հարցերով կարող եք զանգահարել 114 թեժ գիծ կամ նախարարության սոցիալական աջակցության վարչություն 010 56 42 10 հեռախոսահամարով։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նախարարությունն ակնկալում է կարգի կիրառման ընթացքում ծագած անհարմարությունների վերաբերյալ քաղաքացիների արձագանքներն ու ահազանգները։ Դրանք կօգնեն ոչ միայն խնդիրներին արագ լուծում տալու, այլև կօգտագործվեն կարգի բարեփոխման նպատակով։ Շնորհակալ ենք համագործակցության համար։ Նախարարությունն ակնկալում է քաղաքացիների աջակցությունը նպաստների համակարգը առավել հասցեական դարձնելու գործում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցանկանու՞մ եք երջանիկ լինել 70 տարեկանում. երկու շաբաթը մեկ սեքսով զբաղվեք. գիտնականներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:56
Հետազոտողները հայտնաբերել են, որ հասուն տարիքում կյանքի գոհունակությունը ուղղակիորեն կապված է ակտիվ սեռական կյանքի հետ:
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը
13 Դեկտեմբերի 2018 - 23:44
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց
13 Դեկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը թվիթերյան հայտարարություն է հրապարակել՝ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի մասին և չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց:
Երևանի Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:30
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Բանակցություն՝ առանց կրակոցի․ Աննա Հակոբյանը Բեռնում ներկայացրել է իր նախաձեռնած արշավի նպատակը
13 Դեկտեմբերի 2018 - 23:13
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը
Երևանի կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը, իսկ եղած լարվածությունը պետք է թուլացնել. փոխքաղաքապետ
13 Դեկտեմբերի 2018 - 23:06
Կենդանիների հաճախակի անկման, մի շարք աշխատակիցների դժգոհությունների և հատուկ ուսումնասիրությունների հետ կապված Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել:
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, մաեստրո ջան». Մկրտիչ Արզումանյան
13 Դեկտեմբերի 2018 - 22:55
Դերասան Մկրտիչ Արզումյանը նոր լուսանկար է հրապարակել:
Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից
13 Դեկտեմբերի 2018 - 22:26
Դեկտեմբերի 13-ի ցերեկը Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 3 զոհերը եղել են մարդատար ավտոմեքենայում։ Հոսպիտալ տեղափոխվածը 18 տարեկան տղա է, որը վնասվածքներ ունի ոտքերի շրջանում։ Նրա գիտակցությունը տեղում է։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Երկար քունը կարող է սպանել. Հետազոտություն
13 Դեկտեմբերի 2018 - 22:23
Մարդիկ, որոնք օրական կանոնավոր քնում են 8 ժամից ավելի, գտնվում են սրտի, արյունատար անոթների հիվանդությունների, նաեւ մահացության բարձր ռիսկային խմբում։ Այս մասին ասված է European Heart Journal ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14321
 
Լրահոս`