Facebook   Twitter
 
Առողջական խնդիրներ ունեցող մի շարք զորակոչիկներ ազատվել են զինծառայությունից կամ ճանաչվել ժամանակավորապես ոչ պիտանի

Առողջական խնդիրներ ունեցող մի շարք զորակոչիկներ ազատվել են զինծառայությունից կամ ճանաչվել ժամանակավորապես ոչ պիտանի

10 Օգոստոսի 2018 - 13:32
2018 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող 1 զինծառայող վաղաժամ զորացրվել է զինվորական ծառայությունից, զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել ևս 1 զորակոչիկ, 2 զորակոչիկ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվել, իսկ 2 զորակոչիկ ստացել են տարկետում 5 ամիս ժամանակով:
Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Նրանցից երեքի նկատմամբ զինծառայությունից խուսափելու հիմքով քրեական գործեր էին հարուցված, մինչդեռ բոլոր այդ անձինք համաձայն չէին իրենց առողջական վիճակի հետազոտման արդյունքների հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արարատի մարզի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում մարզպետարանի դիմաց (տեսանյութ)
16 Օգոստոսի 2018 - 19:28
ՀՀ Արարատի մարզի մի քանի համայնքների բնակիչներ այսօր՝ օգոստոսի 16-ին բողոքի ցույց էին անցկացնում Արարատի մարզպետարանի դիմաց։
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել
16 Օգոստոսի 2018 - 19:00
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Մուրաթ Նուրլուն երկրի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի տարելիցի նախաշեմին, որի հետեւանքով 17 հազար մարդ էր զոհվել:
Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս, որտեղ եղել են չգրանցված աշխատողներ
16 Օգոստոսի 2018 - 18:52
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր:
Չի կարող անձը լինել անպատժելի, ով ուզում է՝ լինի. նախկին դատավորը՝ Քոչարյանի մասին
16 Օգոստոսի 2018 - 18:48
ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն անհիմն է:
Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել մի շարք ոստիկանների (լուսանկարներ, տեսանյութ)
16 Օգոստոսի 2018 - 18:43
Ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին:
«Ռեալն» ու «Բարսելոնան» Պրիմերայի հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ում եւ Կանադայում
16 Օգոստոսի 2018 - 18:22
Իսպանական Լա Լիգան համաձայնության է հասել Relevant ընկերության հետ առաջիկա 15 տարիներին ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մի քանի հանդիպումներ ԱՄՆ-ում եւ Կանադայում անցկացնելու վերաբերյալ:
Նունե Եսայանը պարզաբանել է, թե ինչու է մեքենան ՃՈ աշխատակիցների կողմից տեղափոխել հատուկ պահպանվող տարածք
16 Օգոստոսի 2018 - 18:16
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Նունե Եսայանի մեքենան ՃՈ տեսուչների կողմից տեղափոխվել էր հատուկ պահպանվող տարածք:
10 լավ քայլ էլ արած լինի, ձախողեց կարևորում՝ քաղաքացուն երկրի տերը դարձնելու հարցում. Հայրիկյան
16 Օգոստոսի 2018 - 18:11
«Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության նախագահ Պարուր Հայրիկյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան, նշում է, որ նա 10 քայլ լավ էլ արած լինի, ձախողել է ամենակարևորում՝ այս 100 օրվա ընթացքում քաղաքացին երկրի տերը չի դարձել և մյուս կողմից, իր ձևակերպմամբ, ուժի է մնացել Սերժ Սարգսյանի «հիմնական օրենքը»:
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ
16 Օգոստոսի 2018 - 18:09
2018 թվականի օգոստոսի 3-ին «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները» վերտառությամբ հոդվածը՝ մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից իրենց աշխատավարձի գումարները «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին փոխանցելու վերաբերյալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12877
 
Լրահոս`