Facebook   Twitter
 
Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնելու փոխարեն պետք է օգնի նրանց աշխատել. Փաշինյան

Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնելու փոխարեն պետք է օգնի նրանց աշխատել. Փաշինյան

10 Օգոստոսի 2018 - 14:21
Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնելու փոխարեն պետք է օգնի նրանց աշխատել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակիչներից մեկի խնդրանքին՝ մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ համայնքներին:
«Երբ ընդունվեց սահմանամերձ համայնքներին արտոնություն տվող օրենքի նախագիծը, դրա նախաձեռնողներից էի նաեւ ես։ Եվ դա այն ժամանակն էր, որ կրակում էին գյուղերի վրա, գնացինք Այգեպար, հետո Մովսես»,– հիշեց Փաշինյանը, որին ի պատասխան քաղաքացիներից մեկը նշեց, որ այդ այցերի ժամանակ հանդիպել են, Փաշինյանն էլ կատակեց. «Էն գառը իրար հետ ենք կերե՞լ»:

Ապա վարչապետը շարունակեց. «Այն ժամանակ խնդիր էինք դրել, որ էլեկտրականության մի մասն արտոնյալ պայմաններով տրամադրվի եւ այլն, բայց մենք գիտենք, որ դա սիմվոլիկ էր, լավ, կարելի է մի քիչ էլ ավելացնել, կրկնապատկել կամ եռապատկել, բայց դա ընդամենը սիմվոլիկ ակցիա է։ Հիմա դուք շատ կարեւոր հարց եք բարձրացնում՝ մենք ինչպե՞ս պետք է սահմանամերձ համայնքներին աջակցենք։

Մենք սահմանամերձ համայնքներին աջակցելու մի ձեւ ենք գտնում. պիտի կանգնենք այն գործարարների կողքին, որոնք գալիս եւ այստեղ ներդրում են անում, որ աշխատատեղ ստեղծեն, շահույթ ստանան, մի հատ էլ շենք նորոգեն, մի քանի ուսանողի ուսման վարձ վճարեն, տեղական տուրքեր վճարեն, այսպիսով, համայնքներն ավելի մեծ հնարավորոթյուններ կունենան»։

Փաշինյանը կրկին հորդորեց արտերկրում բնակվողներին Հայաստանում ներդրումներ անել. «Մեր ժողովուրդն օգնություն խնդրող չի, մեր ժողովուրդը ստեղծագործ ժողովուրդ է, որը կարող է իր տունը շենացնել։ Եվ մենք՝ կառավարությունը պետք է աջակցենք ամեն ինչով։ Եթե մեկը քաղցած է, պետք է ոչ թե ձուկ տալ, այլ պետք է օգնել, որ նա ձուկ բռնի։ Հայաստանում ձուկ տալու ժամանակն անցել է»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փայլանը դատապարտել է Էրդողանի հրահանգով քուրդ գործչի կալանումն ու ազատազրկումը
12 Դեկտեմբերի 2018 - 13:20
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ում գրառում է կատարել կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին ազատազրկելու հետ կապված։
Արտակ Զեյնալյանը մասնակցել է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովին
12 Դեկտեմբերի 2018 - 13:08
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին:
Ավելի քան հազարազավոր նորզելանդացիներ բրիտանուհի զբոսաշրջիկի հիշատակին գիշերային հսկում են անցկացրել
12 Դեկտեմբերի 2018 - 13:07
Նոր Զելանդիայում ավելի քան 1000 մարդ վառված մոմերով սպանված բրիտանուհի զբոսաշրջիկ Գրեյս Միլանի հիշատակին գիշերային հսկում են անցկացրել, գրում է Associated Press-ը:
Առերևույթ կաշառք ստանալու դեպք՝ Երևանի 192 դպրոցում. հարուցվել է քրեական գործ
12 Դեկտեմբերի 2018 - 13:02
Քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
26-ամյա զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել
12 Դեկտեմբերի 2018 - 12:55
Դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում. տեղեկացնում է shamshyan.cօm-ը:
Վրացի հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
12 Դեկտեմբերի 2018 - 12:52
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկու արտադրամասի թույլատրել է վերսկսել աշխատանքը
12 Դեկտեմբերի 2018 - 12:52
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։
Դատարանում մեկնարկել է Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը
12 Դեկտեմբերի 2018 - 12:51
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15994
 
Լրահոս`