Facebook   Twitter
 
Չենք հանդուրժելու թալանը. Նիկոլ Փաշինյանը Տավուշում հանդիպել է ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ

Չենք հանդուրժելու թալանը. Նիկոլ Փաշինյանը Տավուշում հանդիպել է ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ

10 Օգոստոսի 2018 - 14:40
ՀՀ կառավարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության տրամաբանությունը պետք է փոխվի: ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Օգնության տրամաբանությունը պետք է փոխենք համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: Հիմա կառավարությունը հասկանալիորեն անելու է շատ ավելին, քան արել է նախկինում, սակայն շատ կարևոր է, թե դրա վերնագիրն ինչ ենք դնելու: Եթե ասում ենք օգնություն, ապա այլ տրամաբանություն է, եթե ասում ենք համատեղ աշխատանք, համագործակցություն, ապա գործ ունենք այլ իրավիճակի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այսօր այնպիսի իրավիճակ է, երբ կառավարությունն ունի գումար, սակայն չի կարողանում ծախսել համայնքներում: Նրա տեղեկացմամբ, այսօր կառավարությունը պատրաստ է առաջին փուլում 10-15 մլրդ դրամ տրամադրել համայնքներին սուբվենցիաների ծրագրով:

«Ի՞նչ ունենք. պարզվում է, որ համայնքները պատրաստ չեն այդ գումարնեըր ծախսել մի քանի պատճառով: Համայնքները չունեն համապատասխան գումարներ, իրենց կողմից մասնակցություն ունենալու համար, դրանից բացի՝ շատ դեպքերում չունեն նաև համապատասխան ծրագրեր, այսինքն՝ չկա պատկերացում, թե կոնկրետ ինչ պետք է անել համայնքի զարգացումը ռելսերի վրա դնելու համար: Ինչո՞ւ համայնքները չունեն գումար: Սովորաբար ասվում է՝ բյուջեն քիչ է, բայց այստեղ ծագում է այլ հարց, արդյո՞ք այդ գումարները ծախսվում են ըստ նպատակի, արդյո՞ք բյուջեն օգտագործվում է ամբողջ ներուժով, թե հարևան, բարեկամ, ծանոթի գույքահարկի, ընտրությունների և վստահված անձերի գույքահարկերի հետ կապված ունենք երևույթներ»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական բյուջեի դեպքում էլ է ասվում քիչ է, բայց երբ դիտարկվում են այն մսխելու պայմանները, ապա պատկերը պարզ է լինում:

«Եթե ուզում ենք բյուջեն մեծանա, ապա պետք է արդյունավետ օգտագործենք այն: Այս վիճակը չի հանդուրժվելու: Ես չեմ ուզում լարվածություն լինի, բայց նրանք, ովքեր հին տրամաբանոթյամբ կշարունակեն, կներեք, ոչ մի բան չենք կարող անել, ստիպված ենք լինելու բռնել: Մենք չենք կարող հանդուրժել թալանը: Ես բոլորիդ հրավիրում եմ կառուցողական աշխատանքի»,-ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ իր առաջադրած պահանջների առաջին հասցեատերն ինքն է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արարատի մարզի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում մարզպետարանի դիմաց (տեսանյութ)
16 Օգոստոսի 2018 - 19:28
ՀՀ Արարատի մարզի մի քանի համայնքների բնակիչներ այսօր՝ օգոստոսի 16-ին բողոքի ցույց էին անցկացնում Արարատի մարզպետարանի դիմաց։
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել
16 Օգոստոսի 2018 - 19:00
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կարող է մինեւ 30 հազար մարդ զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Մուրաթ Նուրլուն երկրի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի տարելիցի նախաշեմին, որի հետեւանքով 17 հազար մարդ էր զոհվել:
Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս, որտեղ եղել են չգրանցված աշխատողներ
16 Օգոստոսի 2018 - 18:52
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր:
Չի կարող անձը լինել անպատժելի, ով ուզում է՝ լինի. նախկին դատավորը՝ Քոչարյանի մասին
16 Օգոստոսի 2018 - 18:48
ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն անհիմն է:
Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել մի շարք ոստիկանների (լուսանկարներ, տեսանյութ)
16 Օգոստոսի 2018 - 18:43
Ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին:
Կարող է՝ անփորձությունից ելնելով որոշ սխալներ են թույլ են տալիս հայ-ռուսական հարաբերություններում. Արամ Սարգսյանը` 100 օրվա գործունեության մասին
16 Օգոստոսի 2018 - 18:30
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրվա գործունեությունը, նշեց, որ սկզբունքայինն այն է, որ փորձում են ձերբազատվել անցյալի ախտից:
«Ռեալն» ու «Բարսելոնան» Պրիմերայի հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ում եւ Կանադայում
16 Օգոստոսի 2018 - 18:22
Իսպանական Լա Լիգան համաձայնության է հասել Relevant ընկերության հետ առաջիկա 15 տարիներին ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մի քանի հանդիպումներ ԱՄՆ-ում եւ Կանադայում անցկացնելու վերաբերյալ:
Նունե Եսայանը պարզաբանել է, թե ինչու է մեքենան ՃՈ աշխատակիցների կողմից տեղափոխել հատուկ պահպանվող տարածք
16 Օգոստոսի 2018 - 18:16
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Նունե Եսայանի մեքենան ՃՈ տեսուչների կողմից տեղափոխվել էր հատուկ պահպանվող տարածք:
10 լավ քայլ էլ արած լինի, ձախողեց կարևորում՝ քաղաքացուն երկրի տերը դարձնելու հարցում. Հայրիկյան
16 Օգոստոսի 2018 - 18:11
«Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության նախագահ Պարուր Հայրիկյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան, նշում է, որ նա 10 քայլ լավ էլ արած լինի, ձախողել է ամենակարևորում՝ այս 100 օրվա ընթացքում քաղաքացին երկրի տերը չի դարձել և մյուս կողմից, իր ձևակերպմամբ, ուժի է մնացել Սերժ Սարգսյանի «հիմնական օրենքը»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14361
 
Լրահոս`