Facebook   Twitter
 
Հակոբ Հակոբյանն առաջին մարզային աշխատանքային այցն է կատարել Սյունիք

Հակոբ Հակոբյանն առաջին մարզային աշխատանքային այցն է կատարել Սյունիք

10 Օգոստոսի 2018 - 14:57
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ս/թ օգոստոսի 9-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Սյունիքի մարզային բաժին:
Կապանում անցկացված խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Սյունիքի մարզային բաժնի խնդիրներին, լսել մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային բաժնում վերջերս անցկացված տեսչական ստուգման արդյունքները:

Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող մի շարք հարցերի պարզաբանմանը, նշել, որ քաղաքացիների հետ հարկ է տանել հետևողական շարունակական բացատրական աշխատանք՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները. «Որպես Ծառայության ղեկավար՝ սա իմ առաջին մարզային այցելությունն ու աշխատանքային խորհրդակցությունն է մարզում:

Կարևորում եմ Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցող այս խորհրդակցությունը նման ձևաչափով: Ուզում եմ արձանագրել, որ Ծառայությունը շարունակելու է որդեգրած քաղաքականությունը՝ իր գործունեությունն էլ ավելի թափանցիկ և հրապարակային դարձնելու ուղղությամբ: Մենք վեր ենք հանում խնդիրներ, առաջադրում դրանց լուծման ուղիներն ու միջոցներ ձեռնարկում հետագայում խախտումներն ու թերացումները բացառելու և նվազեցնելու ուղղությամբ:

Պահանջում եմ ձեզանից յուրաքանչյուրիցդ ամենօրյա բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու աշխատանք, ազնվություն և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ծառայությունը ողջունում է առողջ և ողջամիտ քննադատությունը, սակայն խստորեն դատապարտում է բոլոր այն անհիմն հայտարարությունները, որոնցով Ծառայության կողմից կատարվող օրենքով սահմանված կատարողական գործողություններին տրվում են ոչ հիմնավոր և ոչ իրավաչափ գնահատականներ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է նաև օրենսդրական նախատեսվելիք փոփոխություններին՝ նշելով, որ դրանք միտված են հարկադիր կատարման ոլորտի շարունակական կատարելագործմանը: Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը խոսել է ՀՀ ոստիկանության հետ համատեղ մշակված օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին՝ պարտապանի հետախուզման հետ կապված, որն էական փոփոխություն է նախատեսում:

Հակոբ Հակոբյանը խորհրդակցության ընթացքում խոսել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման գործընթացի մասին՝ նշելով, որ Ծառայության կողմից կատարվելու են կոնկրետ քայլեր՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացը հնարավորինս լուսաբանելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Սյունիքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Ասլան Գարաքյանին պարգևատրել է շնորհակալագրով:

Մարզային այցի շրջանակներում Կապանում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր կատարողական վարույթների ընթացիկ հարցեր: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը դրանց վերաբերյալ բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ կարգադրելով սեղմ ժամկետում զեկուցել դրանց կատարման ընթացքի մասին:

Մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքում:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Ցանկանու՞մ եք երջանիկ լինել 70 տարեկանում. երկու շաբաթը մեկ սեքսով զբաղվեք. գիտնականներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:56
Հետազոտողները հայտնաբերել են, որ հասուն տարիքում կյանքի գոհունակությունը ուղղակիորեն կապված է ակտիվ սեռական կյանքի հետ:
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը
13 Դեկտեմբերի 2018 - 23:44
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց
13 Դեկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը թվիթերյան հայտարարություն է հրապարակել՝ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի մասին և չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց:
Երևանի Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:30
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Բանակցություն՝ առանց կրակոցի․ Աննա Հակոբյանը Բեռնում ներկայացրել է իր նախաձեռնած արշավի նպատակը
13 Դեկտեմբերի 2018 - 23:13
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը
Երևանի կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը, իսկ եղած լարվածությունը պետք է թուլացնել. փոխքաղաքապետ
13 Դեկտեմբերի 2018 - 23:06
Կենդանիների հաճախակի անկման, մի շարք աշխատակիցների դժգոհությունների և հատուկ ուսումնասիրությունների հետ կապված Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել:
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, մաեստրո ջան». Մկրտիչ Արզումանյան
13 Դեկտեմբերի 2018 - 22:55
Դերասան Մկրտիչ Արզումյանը նոր լուսանկար է հրապարակել:
Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից
13 Դեկտեմբերի 2018 - 22:26
Դեկտեմբերի 13-ի ցերեկը Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 3 զոհերը եղել են մարդատար ավտոմեքենայում։ Հոսպիտալ տեղափոխվածը 18 տարեկան տղա է, որը վնասվածքներ ունի ոտքերի շրջանում։ Նրա գիտակցությունը տեղում է։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Երկար քունը կարող է սպանել. Հետազոտություն
13 Դեկտեմբերի 2018 - 22:23
Մարդիկ, որոնք օրական կանոնավոր քնում են 8 ժամից ավելի, գտնվում են սրտի, արյունատար անոթների հիվանդությունների, նաեւ մահացության բարձր ռիսկային խմբում։ Այս մասին ասված է European Heart Journal ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14321
 
Լրահոս`